Moody’s-ը կվերանայի Թուրքիայի վարկանիշը
Միջազգային վարկանշային Moody’s գործակալությունը Թուրքիայի վարկային վարկանիշը, որը ներկայում գտնվում է Baa3 մակարդակում, կուղարկի վերանայման՝ դեպի նվազում, գրում է BBC-ն: Գործակալության տվյալով՝ վարկանիշի վերանայումը կապված է Թուրքիայում ռազմական ձախողված հեղաշրջման և երկրի տնտեսության վրա միջնաժամկետ հեռանկարում դրա հետևանքների գնահատման հետ: Ինչպես նշում են գործակալության փորձագետները, պետական հեղաշրջման փորձերը կարող են բացասաբար ազդել երկրում տնտեսական վիճակի վրա: Երեկ Standard & Poor’s վարկանշային գործակալությունը, որը Թուրքիան բնութագրում է որպես ներդրումների համար չափավոր բարձր ռիսկ ունեցող երկիր, հայտարարել է, որ մի քանի օրվա ընթացքում կգնահատի երկրի տնտեսության վրա պետական հեղաշրջման փորձերի հետևանքները:
