Պարզվել է «Ուռենի» ռեստորանային համալիրի դիմաց խոշոր ավտովթարի հետևանքով վարորդների և 5 վիրավորների ինքնությունը

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Արտյոմ Համզոյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է հուլիսի 17-ին Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Աշտարակի խճուղում՝ «Ուռենի» ռեստորանային համալիրի դիմաց միմյանց բախված ավտոմեքենաների վարորդների և վիրավորների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Skoda-ն վարել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 55-ամյա Նվեր Պապոյանը, ով աշխատում է «Վանաձոր» տաքսի ծառայությունում, իսկ Газель մակնիշի ավտոմեքենան վարել է Արագածոտնի մարզի Արուճ գյուղի բնակիչ, 53-ամյա Հովհաննես Շիրազնիկին: Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Skoda-ի վարորդ Ն. Պապոյանը, նրա ուղևորներ՝ Վանաձոր քաղաքի բնակիչներ, 32-ամյա Արեն Ղահրամյանը, 31-ամյա Քրիստինե Գալստյանը, 26-ամյա Գևորգ Ղամբարյանը և 26-ամյա Մարի Զաքարյանը: Ն. Պապոյանն ու Գ. Ղամբարյանը տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, իսկ Ա. Ղահրամյանը, Ք. Գալստյանը և Մ. Զաքարյանը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 17-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում 55-ամյա Մհեր Ստեփանյանը իր վարած Skoda մակնիշի 918 ԼՏ 62 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Վահագնի թաղամասի հարևանությամբ դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել արտաքին լուսավորության էլեկտրասյանը, որից հետո հայտնվել ճանապարհի հանդիպակաց գոտում: Վթարի հետևանքով վարորդն ու 3 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ: Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, Վահագնի թաղամասի անվտանգության ծառայողները, իսկ հետո արդեն օպերատիվորեն դեպքի վայր ժամանած թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Վիրավորներից 2-ին դուրս էին բերել փրկարարները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել էին Ճանապարհային ոստիկանության1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ քննիչ Համզոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մինչև էլեկտրասյանը բախվելը Skoda-ն բախվել էր նաև Ford Transit մակնիշի ավտոմեքենային: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am