«Գազպրոմը» Վրաստանի տարածքով ՀՀ ռուսական գազի տարանցման վերաբերյալ համաձայնագիր դեռ չունի
Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վրացական կողմն ու «Գազպրոմը» Վրաստանի տարածքով Հայաստան ռուսական գազի տարանցման վերաբերյալ վերջնական համաձայնագրի դեռ չեն հասել և բանակցությունները կշարունակվեն։ Այդ մասին այսօր ռուսական ընկերության ներկայացուցչի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն։ Նա հանդիպել է Վրաստանում ԵՄ-ի ներկայացուցիչ Յանոշ Հերմանի հետ և հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է. «Բանակցությունները դեռ շարունակվում են, և մենք դեռ չենք հասել ընդհանուր համաձայնության։ Մենք ցանկանում ենք ստանալ այն արդյունքը, որը ստացել ենք։ Կարծում եմ, որ մոտ ապագայում հավանաբար կավարտենք բանակցություններն ու կհասնենք արդյունքի»։
