Հայաստանն այլևս առաջվանը չէ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հուլիսի 17-ի կիրակին կմնա Հայաստանի պատմության մեջ որպես պետության գոյության ընթացքում շրջադարձային իրադարձությունների սկիզբի օր: Անկախ նրանից, թե «Հիմնադիր խորհրդարանի» անդամների կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրավելու այս միջադեպն ինչպես կհանգուցալուծվի, կասկածից վեր է, որ այն իր բացասական հետքն է թողելու Հայաստանի զարգացման վրա: Ստեղծված իրավիճակը պատային է: Միայն կողմերի` ՀՀ իշխանությունների եւ ՊՊԾ գունդը գրավելուն մասնակցած անձանց սառնասրտությունն ու ողջախոհությունը կարող է Հայաստանը զերծ պահել նոր զոհեր ունենալու հեռանկարից: Բայց այդ իրադարձությունների առաջին արձագանքը ցույց է տալիս, որ ՀՀ իշխանությունները փաստացի որոշել են առիթն օգտագործել, եւ արդեն երկու օր է՝ բոլոր այլախոհներին ապօրինի եւ բռնությամբ բերման են ենթարկում ոստիկանության բաժիններ, խուզարկում նրանց բնակարանները: Այս ամենը ցույց է տալիս, որ Հայաստանի իրավապահ համակարգը, որն անցած քսան տարիների ընթացքում բազմաթիվ արյունալի (Հոկտեմբերի 27, մարտի 1) իրադարձությունների միջով է անցել, այդպես էլ չի սովորել ՀՀ քաղաքացու հետ օրենքով հարաբերվել: Բավական է մի փոքր իրավիճակը լարվի, իրավապահները վերածվում են պատժիչ մահակի: Բայց ի՞նչն է խանգարում անգամ բերման ենթարկելու օրինական, փաստաթղթային ընթացակարգը պահելը: Թեեւ մյուս կողմից գործ ունենք զինված ապստամբների հետ, որոնք առանց աչք թարթելու կրակ են բացել ոստիկանների ուղղությամբ, եւ կան զոհ ու վիրավորներ»: Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am