Ինչ ելք է կանխորոշված. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է· «Հունիսի 17-ի առավոտյան տեղի ունեցած ՀՀ ոստիկանության Պարեկապահակային ծառայության գնդի վրա զինված հարձակման արդյունքում ստեղծված իրավիճակի մասին զրուցեցինք ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի հետ. -Պատշաճ ժամկետներում օրը մի քանի անգամ պարբերությամբ տրամադրվում է տեղեկատվություն: Այս պահի դրությամբ ընդամենը կարող եմ ասել, որ զինված հարձակում է եղել է ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա, որի հետեւանքով սպանվել է ոստիկանության գնդապետ, հրազենային վնասվածքներ են ստացել ոստիկանության 3-4 աշխատակիցներ, բարձրաստիճան սպաներ, եւ կան նաեւ մարմնական վնասվածքներ: Դրանից հետո ոստիկանությունը շարունակում է բանակցել տարածքը զավթածների հետ, որի համար ունենք հատուկ կոնտակտային սպա: Բանակցություններն ընթանում են քաղաքակիրթ պայմաններում: Նշեմ, որ այդտեղ որպես պատանդեն վերցվել սկզբնական շրջանում 9 անձ, ներկայիս դրությամբ` մնացել են չորսը: Սա ոստիկանության բանակցության արդյունքում է տեղի ունեցել, ինչու ոչ, նաեւ նրանց կողմից բարի կամք է դրսեւորվել: Ի դեպ, որոշակի բարի կամքի դրսեւորոմ կա նաեւ ոստիկանության կողմից: Նորմալ բանակցություններ են գնում, ավելին իրավասու չեմ այս պահին ասել, բայց ամենաշահագրգիռը իրավապահ համակարգն է, որ արյունահեղություն չլինի, ավելորդ լարվածություն չլինի: – Ի՞նչ որոշում է կայացվել ոստիկանության Պարեկապահակային ծառայության գնդի զավթածների համար: – Այս պահի դրությամբ եւ սրանից հետո էլ նրանց նկատմամբ որոշում չի կայացվել, քանի իրենք գնում են բանակցությունների եւ անխոհեմ որեւէ քայլ չեն կատարում: Կարծում եմ` որոշում չի էլ կայացվի, եթե այս ընթացքով գնա: – Պարոն փոխոստիկանապետ, բավական թվով մարդիկ բերման ենթարկվեցին Ազատության հրապարակից եւ հարակից փողոցներից, որքանո՞վ էին դրանք պատճառաբանված: -Բերման ենթարկված բոլոր անձինք շատ շուտով բաց կթողնվեն: Թեպետ բերման ենթարկելու հիմքերը բոլորն էլ օրինական են, սակայն հաշվի չառնելով դա, քանի որ ես սպայի խոսք տվեցի, ժամանակից շուտ իրենց բոլորին բաց կթողնենք: Պարզապես, ակնհայտ հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ կան, նրանց պետք է մեկուսացնել, որպեսզի սադրանքներ չլինեն, որպեսզի խաղաղ երթը, միտինգը չխեղաթյուրվի: – Բայց ցուցարարների մոտ անվստահություն կա, որ ոստիկանությունը բռնություններ կկիրառի… – Իսկ ե՞րբ եք վերջին շրջանում բռնություն տեսել: Իսկ բռնություն չէ՞ արդյոք, երբ մտնում են իմ, ձեր ազգաբնակչության հանգիստը պահող ոստիկանական խաղաղ հիմնարկություն, որը պարեկապահակային ծառայության գունդն է, եւ սպանում են բարձրաստիճան սպայի: Մի՞թե դա չի բռնությունը, այլ բռնությունը այստեղ ինչ-որ մեկին քաշելն է»: Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am