«Ժիրայր Սէֆիլյանի համար բնավ պարտադիր չէ, որ «Սասնա ծռերի» պահանջները լինեն իշխանությունների հետ քննարկման թեման». Ալեք Ենիգոմշյան

«Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության անդամ, ԱՍԱԼԱ-ի նախկին անդամ Ալեք Ենիգոմշյանը «Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանի հետ զրույցում պատմել է հուլիսի 17-ին իշխանությունների, «Սասնա Ծռեր» զինված խմբավորման և Ժիրայր Սէֆիլյանի միջև սկսված բանակցությունների մասին: -Երեկ բանակցություններ են սկսվել, որին մասնակցում էին Ժիրայր Սէֆիլյանը, «Սասնա ծռերի» ներկայացուցիչները, իշխանությունների ներկայացուցիչները և Դուք: Ի՞նչ նպատակ ունեին այդ հանդիպումները: -Պարզ է, որ այս ստեծված իրավիճակից ամենալավագույն ձևով, խաղաղ ձևով դուրս գալու նպատակ էր հետապնդում: Հանդիպում եմ ունեցել Ժիրայր Սէֆիլյանի հետ և «Սասնա ծռեր» խմբի անդամների հետ, իշխանությունների պահով ձեռնպահ եմ մնում ասելուց: Ասեմ, որ նպատակը այս ճգնաժամային իրավիճակին խաղաղ ձևով վերջ տալն էր: Ժիրայր Սէֆիլանի անունից կարող եմ ասել, որ նրա համար կարևորը արյունահեղության բացառումն է, դրա համար նա տրամադրվածություն է  ներկայացնում քննարկել այս խնդիրը ներկա իշխանությունների, անգամ՝ ամենաբարձր ներկայացուցչի կամ ներկայացուցիչների հետ: Այդ «Սասնա ծռեր» խմբի նպատակները, որ հայտնել էին զորամաս մտնելուց, ներկա դրությամբ Ժիրայր Սէֆիլյանի համար բնավ պարտադիր չէ, որ այդ պահանջները լինեն: -Պահանջները փոխե՞լ են «Սասնա ծռերը»: -«Սասնա ծռերի» առումով չեմ կարող ասել, ինչ ասում էի՝ Ժիրայր Սէֆիլյանին էր վերաբերվում: -Այսինքն՝ բանակցությունների ընթացքում նաև պահանջներն է քննարկվել, և Ժիրայր Սէֆիլյանը նոր պահանջնե՞ր է բերել: -Չեմ ուզում լրիվ փակագծերը բացել՝ հասկանալի պատճառներով, բայց, ինչպես ասացի, այս իրավիճակից դուրս գալու համար Ժիրայրը պատրաստ է հանդիպել, բանակցել քննարկել ու այդ քննարկումների թեման Ժիրայրը բացարձակապես չի համարում, օրինակի համար, Սերժ Սարգսյանի հեռացումը, և այլն: -Իսկ իշխանության ներկայացուցիչներն ինչպե՞ս էին իրենց պահում: -Կրկնում եմ, ճիշտ չի լինի իմ կողմից այդ մասին խոսելը, հույս ունեմ՝ երկուստեք     հնարավոր կլինի հանգել ողջամիտ լուծման: -Դրանից հետո հանդիպել եք «Սասնա ծռերի» անդամների հետ, ինչպե՞ս էր այնտեղ իրավիճակը: -Այնտեղ հանգիստ էր իրավիճակը, տղաները հանգիստ վիճակում էին, ես ընդհանուր մթնոլորտը փոխանցել եմ իրենց և հույս ունեմ, որ այս սկսված պրոցեսը իր դրական արդյունքին կհասնի: Նաև ասեմ, որ իմ՝ «Սասնա ծռերից» դուրս գալու պահին, այդ խումբը  ազատ արձակեց այնտեղ գտնվող ոստիկաններից ևս մեկին՝ որպես բարի կամքի դրսևորում՝ ցույց տալու համար, որ իրենք հակված չեն բախման գնալու: Ամեն ինչ պետք է անենք՝ արյունահեղությունից խուսափելու համար: Շատ ցավալի է, որ ոստիկանության գնդապետը զոհվեց, բայց  այստեղ խնդիրը միայն անհատների կյանքի խնդիր չէ, դա կա, բայց դրանից ավելի կարևորը մեր երկրում և արտաքին, և ներքին առումներով երկար ժամանակով շատ խոցելի իրավիճակ չստեղծելն է: Մանրամասները՝ hetq.am-ի տեսանյութում:

 

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am