ԻՊ-ի դեմ կարելի պայքարել «like»-երի միջոցով
Ֆեյսբուքի գլխավոր օպերացիոն տնօրեն Շերիլ Սանդբերգը գտնում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ կարելի է պայքարել սոցկայքում «like»-երի միջոցով: Այս մասին Սանդբերգը հայտարարել է Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ իր ելությում, որտեղ ներկայացնում էր՝ ինչպես սոցցանցում պայքարել վտանգավոր խմբավորումների դեմ: Նա նաև օրինակ է բերել, թե ինչպես են ավելի վաղ Ֆեյսբուքի օգտատերերը «like-երի հարձակումով» պայքարել նեոնացիստական խմբերի դեմ: «ԻՊ-ի համալրման դեմ պայքարի լավագույն միջոցը մարդկանց ձայնն է, ովքեր համալրել են նրանց շարքն, այնուհետև հետ վերադարձել՝ ճշմարտությունը պատմելու համար»,-Panorama.am-ի փոխանցմամբ՝ ասել է Սանդբերգը:
