Բեռնատար գնացքն Ուկրաինայից Բաքու է ժամանել Ռուսաստանը շրջանցող երթուղով
Ուկրաինական ապրանքներով փորձնական գնացք-բեռնատարը ժամանել է Ադրբեջանի մայրաքաղաքի միջազգային նավահանգիստ: Այս մասին տեղեկացրել է «Բաքվի միջազգային առեւտրային նավահանգիստ» ընկերությունը: Ուկրաինան որոշել է դեպի Ղազախստան եւ Ասիայի այլ երկրներ ուկրաինական ապրանքները հասցնելու այլընտրանքային տարանցիկ ուղի գտնել՝ կապված Ռուսաստանի տարանցման էմբարգոյի հետ: Փորձնական ուղերթը մեկնարկել է հունվարի 15-ին, Իլյիչեւսկի նավահանգիստ՝ ուղեւորվելով Ուկրաինա-Վրաստան-Ադրբեջան-Ղազախստան-Չինաստան երթուղով (Կասպից եւ Սեւ ծովերով): 10 վագոնից եւ 20 կոնտեյներից կազմված գնացքն Ալյաթ ավանի նավահանգիստ է ժամանել հունվարի 22-ին: Ավելի վաղ՝ հունվարի 20-ին, այն արդեն եղել է վրացական Փոթիում:
