Ռուս օլիգարխի դուստրը ամուսնացել է Քադաֆիի «աջ ձեռքի» թոռան հետ. լուսանկարներ

Աշխարհի մեծահարուստներից եւս մեկի հարսանիքն է կայացել Ֆրանսիայում: Այս անգամ ռուս միլիոնատեր Պավել Ֆուկսի 21-ամյա դուստր Անաստասիան է ամուսնացել Լիբիայի ազդեցիկ ընտանիքներից մեկի ներկայացուցչի՝ Մուամար Քադաֆիի «աջ ձեռքի» թոռան՝ Մասուդ Աբդելխաֆիդի հետ: Life.ru գրում է, որ դեռատի հեռուստաաստղի ու ձեռներեցի հարսանիքը նշել են Ֆրանսիայի Լազուրե ափին՝ ամենաթանկարժեք հանգստավայրերից մեկում՝ Սան Ժան Կապ ֆերա քաղաքում: Հարսնացուի հայրը՝ Պավել Ֆուկսը, MosCityGroup ընկերության սեփականատերն է, որը 2011-ից սկսած չի կարողանում ավարտին հասցնել Մոսկվայի կենտրոնում Sky House բնակելի համալիրի շինարարությունը: Շքեղ առանձնատուն էին հրավիրվել երկու ընտանիքների ամենամոտ ընկերները: Հյուրերից էին ռուս հայտնի երգահան Իգոր Կրուտոյը՝ իր կնոջ ու երկու դուստրերի հետ, ընդ որում ավագը՝ Վիկտորինան, հարսանիքին ներկայացել էր ամուսնու հետ, Վալենտին Յուդաշկինի դուստրը՝ Գալինան, դիետոլոգ Իրինա Պոչիտաեւան ու Խարկովի քաղաքապետ Գենադի Կերնեսը: Ամբողջ երեկույթի ընթացքում նորապսակներին ու հյուրերին զվարճացնում էր եվրոպական քավեր խումբն ու հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը: Գրանցման արարողությունը անցել է հենց լողավազանում, որի կենտրոնում հատուկ հարթակ էին պատրաստել՝ այն առատորեն զարդարելով ծաղիկներով: Zuhair Murad ապրանքանիշի ճերմակ զգեստով, որի արժեքը 5 հազար դոլարից է սկսվում, Անաստասիան մոտեցել է խորանին, բռնելով իր 44-ամյա հոր՝ Պավել Ֆուսկի ձեռքը: Հարսնացուի մատին խոշոր ադամանդ էր փայլում: Հանդիսության հյուրերին մատուցել էին եվրոպական խոհանոցի նրբահամ կերակրատեսակներ ու բարձրաշխարհիկ ոգելից խմիչքներ: Երեք մետրանոց հարսանեկան տորթը՝ սիրեցյալների պտտվող արձանիկներով, պատրաստել էր աստղային հրուշակագործ Ռենատ Ագզամովը: Տոնական տորթը երեկույթի կուլմինացիան էր. հյուրերը այն վայելեցին ափին: Նշենք, որ Անաստասիայի ամուսինը՝ Մասուդ Աբդելհաֆիդը, մեծացել է լիբիական հարգարժան ընտանիքում: Նրա եղբայրը՝ Ահմեդը, էլիտար անշարժ գույքի բիզնեսով է զբաղվում: Մասուդի ու Ահմեդի պապը՝ Մասուդ Աբդելհաֆիդը, (որի պատվին են կոչել թոռանը) եղել է Լիբիայի ներքին գործերի նախարարը ու հայտնի գեներալ, որը ծառայել է Մուամար Քադաֆիի ռեժիմ օրոք: Հայրենակիցները նրան անվանում էին Քադաֆիի «աջ ձեռքը» ու քայլող հանրագիտարան: Քադաֆիի մահից հետո՝ 2011-ին Մասուդը փախել է Կահիրե, որտեղ էլ չորս տարի անց մահացել է հիվանդությունից:   NEWS.am STYLE

դիտվել է 100 անգամ
Լրահոս
Հայկական հոգևոր և մշակութային ժառանգությունը ահաբեկիչների թիրախում է Ցեղասպանությունից ի վեր Աջակցում ենք Իրանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը․ ՌԴ ՊՆ նախարար Ի՞նչ են անում ադրբեջանական իշխանություններին հաղթած հերոսներին իշխանությունները՝ ձերբակալում են Գազամատակարարման դադարեցում՝ Երևանի վարչական շրջաններում Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն Նիկոլի ռեժիմը կմնա իշխանության այնքան, քանի հասարակությունը մեղավորներ կփնտրի իր ես-ից այն կողմ Աննա Հակոբյանը ներկայացնում է, թե «ինչ է խոշտանգումը, և ով կարող է խոշտանգել» «Ուժեղ Հայաստան»-ի անվտանգության հարցերով թիմի ղեկավար Կանդազին կալանավորեցին 2 ամսով Իսրայելցի զինվորականները սկսել են հարվածներ հասցնել Լիբանանի արևելյան շրջաններին «Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ» Չափանիշներն ու որոշումները կայացվում են համատեղ. «Ժողովուրդ» Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. «Ժողովուրդ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություն գերիների մի մասին վերադարձնել. «Հրապարակ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am