Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնությունում այսօր կայացան նախավերջին՝ 10-րդ տուրի պարտիաները:
Մրցաշարի երկու առաջատարներն այս անգամ անհաջող հանդես եկան: Զավեն Անդրիասյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց միջազգային վարպետ Մանուել Պետրոսյանի հետ: Նրան համաքայլ ընթացող Ռոբերտ Հովհաննիսյանը սեւերով պարտվեց գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանին:
Այդպիսով, առաջնության ավարտից մեկ տուր առաջ մրցաշարային աղյուսակը 7,5 միավորով գլխավորում է Զավեն Անդրիասյանը: Նրան հաջորդող Ռոբերտ Հովհաննիսյանը ունի 7 միավոր, իսկ Արման Փաշիկյանն ու Սամվել Տեր-Սահակյանը՝ 6-ական:
Վաղը նախատեսված 11-րդ տուրում Զավեն Անդրիասյանը սեւերով կհանդիպի մրցաշարի նորեկ Նորայր Թորոսյանի հետ: Չեմպիոն դառնալու համար նրան ձեռք է տալիս անգամ ոչ-ոքի արդյունքը: Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակներով կմրցի գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանի հետ:
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժներ Հարություն Աբրահամյանը և Գյուլնարա Ալեքսանյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանադյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը