Եթե չհանձնեն Գյուլենին. Թուրքիան սպառնում է
«ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկություններով՝ Անկարայում տեղի ունեցած նախարարների խորհրդի նիստում երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Անկարան կարող է օրակարգի հարց դարձնել ԱՄՆ-ի հետ բարեկամական հարաբերությունների վերանայումը, եթե զինվորական հեղաշրջման կապակցությամբ չհանձնեն ընդդիմադիր քարոզիչ Ֆետուլահ Գյուլենին։ «ԱՄՆ-ը մեր բարեկամն է, ռազմավարական գործընկերը: Բայց ես ԱՄՆ ղեկավարությանն ասում եմ՝ այստեղ գլոբալ սպառնալիք է առկա, օրինական վարչակարգը տապալելու փորձ, երկրում ժողովրդական կամքի ոչնչացման հրահանգներ, այստեղ կրոնի հարց չկա, չկա նաեւ ոչ մի հոգեւոր արժեք: Նրանց էլ ի՞նչ ապացույցներ են պետք: Եթե մեր բարեկամները, չնայած այս ամենին, նախկինի պես կպահանջեն ապացույցներ, ապա ներողություն եմ խնդրում, բայց մենք խորապես կհիասթափվենք»,- ասել է Յըլդըրըմը:
