ԵԽԽՎ ոչ օբյեկտիվ բանաձևերը միայն խոչընդոտում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների գործունեությանը

Բավական շատ է խոսվում ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին քվեարկության դրվելիք թե՛ Վոլտերի հեղինակած, թե՛ Սարսանգի ջրամբարին առնչվող զեկույցներում առկա փաստերի աղավաղումների և ընդհանրապես դրանց հիմքում ընկած միակողմանի մոտեցման մասին: Սակայն միևնույն ժամանակ ոչ բավարար մակարդակով է ներկայացվում հենց ԵԽԽՎ կողմից թույլ տրված ինստիտուցիոնալ և գործառութային թերացումների մասին: Նախ նշենք, որ հակամարտությունների կարգավորումը ոչ թե ԵԽԽՎ, այլ ԵԱՀԿ առաջնահերթություն է, և այն, որ ԵԽԽՎ-ն, չգիտես թե ինչու, «ստանձնել» է իր ուժերից վեր առաքելություն, առավել քան անտրամաբանական է: Կարելի է ենթադրել, որ խնդիրն ավելի շատ ինստիտուցիոնալ է, քանզի ըստ սահմանված կարգի՝ եվրոպական բոլոր վերազգային կառույցները պարտավոր են չխոչընդոտել միմյանց գործունեությանը, այլ կերպ ասած՝ չխառնվել մեկը մյուսի գործերին: Ավելին՝ հենց ԵԽԽՎ-ն հանձնառություն ունի չխոչընդոտելու ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին, ինչի մասին են վկայում նույն ԵԽԽՎ կողմից ՄԽ-ին չխանգարելու կարևորության մասին բանաձևերն ու հայտարարությունները: Հարկ է նշել, որ խոսքը չի վերաբերում հակամարտությունների հումանիտար խնդիրներին, ինչի հետ կապված՝ ԵԽԽՎ-ն ունի գործունեության սահմանված լայն դաշտ: Սակայն պետք է նկատել, որ այստեղ ևս ԵԽԽՎ-ն աչքի չի ընկնում իր արդյունավետությամբ: Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև փոխվստահության միջոցների ստեղծման, դրանց ամրապնդման և զարգացման փոխարեն, ԵԽԽՎ որոշ խորհրդարանականներ, ունենալով այս կամ այն շահագրգռվածությունը, ջանք չեն խնայում հումանիտար խնդիրներին քաղաքական աստառ տալու, դրանց կառուցողական հնարավոր լուծումներն ընդհանրապես անհնար դարձնելու ուղղությամբ: Ցավոք, ԵԽԽՎ-ում որոշ պատգամավորների մոտ բացակայում է այն գիտակցումը, որ նման անպատասխանատու գործելաոճը առավել ևս հակամարտություններին առնչվող հարցերում ուղղակիորեն ազդում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի, հակամարտության էսկալացիայի և մինչև անգամ հրադադարի ռեժիմի պահպանման վրա: Բարեբախտաբար, այդ գիտակցումն առկա է հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ ՄԽ համանախագահների շրջանում, ինչի մասին է փաստում թեկուզ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունն այն մասին, որ «Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույցներ հրապարակելուց առաջ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովին (ԵԽԽՎ) հարկ է խորհրդակցել ԵԱՀԿ-ի հետ»: Համանախագահների դժգոհությունը թերևս հիմնավոր է, և այս հարցում բավական լուրջ թերացումներ են թույլ տվել հենց ԵԽԽՎ այն հանձնաժողովները, որոնք կողմ են քվեարկել Արցախին առնչվող զեկույցներին: Թե՛ մասնագիտական, թե՛ էթիկայի տեսանկյունից, մեղմ ասած, ճիշտ չէ զբաղվել որևէ խնդրով առանց պարբերական խորհրդակցություններ անցկացնելու այն մարմնի հետ, ում իրավասության տակ է գտնվում այն (ավելի քան 20 տարի), և որը բոլորից լավ է տիրապետում գործընթացի բոլոր նրբություններին: Թե՛ ԵԽԽՎ-ում, թե՛ ցանկացած այլ մարմնում պետք է լինի այն գիտակցումը, որ ցանկացած խնդիր, որը վերաբերում է Ղարաբաղյան հակամարտությանը, առանց այդ համակարտության կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի հետ խորհրդակցությունների ոչ միայն չի նպաստի հակամարտության լուծման գործընթացին, այլ ընդհակառակը՝ կխոչընդոտի և որոշ դեպքերում առավել կբարդացնի այն: Ամփոփելով նշված բոլոր փաստարկները՝ հարց է ծագում՝ արդյո՞ք չի հասունացել պահը, որ հայաստանյան պատվիրակությունն իր գործընկերների հետ միասին նախաձեռնի ԵԽԽՎ բարեփոխումներ, որոնց արդյունքում ԵԽԽՎ-ն, չխոչընդոտելով գործընկերներին, առավել արդյունավետ կերպով կիրականացնի իր առաքելությունը: Արմեն Գեւորգյան

դիտվել է 0 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am