ԱՄՆ-ում կփակվեն Ռուսաստանի պատվո հյուպատոսների գրասենյակները
Վաշինգտոնը որոշում է կայացրել փակել Ռուսաստանի պատվո հյուպատոսների մի քանի գրասենյակներ:ԶԼՄ-ները հայտնում են, որ Վաշինգտոնը հետ է կանչել ԱՄՆ-ում Ռուսաստանի հինգ պատվո հյուպատոսների հավատարմագրեր: «Էխո Մոսկվի»-ն հայտնում է, որ Մոսկվան այս որոշմանն արձագանքել է քննադատությամբ: Ռուսաստանի ԱԳՆ-ի գնահատականով՝ այս կերպ ԱՄՆ-ն շարունակում է Ռուսաստանի հետ կապերի սահմանափակման քաղաքականությունը: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին նաև Վաշինգտոնի՝ բուն հյուպատոսությունները փակելու մտադրության մասին:
