«Համախմբումն» առաջարկում է իր օգնությունը

Երևանում տեղի ունեցող աննախադեպ զարգացումների և ստեղծված լարված իրավիճակի կապակցությամբ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության հայտարարությունը

1.ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը ցավակցում է ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի հարազատներին, մերձավորներին, ընկերներին։ Մենք սգում ենք հայ սպայի կորուստը։ Կուսակցությունը շուտափույթ ապաքինում է մաղթում վիրավորվածներին։ 2.Կոչ ենք անում կողմերին բացառել իրավիճակի ուժային լուծումը։ Չի կարելի թույլ տալ նոր արյունահեղություն, նոր զոհեր։ Պետք է գտնվեն ելքեր, լուծումներ, որքան էլ դրանք դժվար լինեն։ Կուսակցությունը պատրաստակամություն է հայտնում անհրաժեշտության դեպքում ներգրավվել այդ գործընթացին։ 3. ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունն առաջարկում է ստեղծել տարբեր քաղաքական ուժերից կազմված խումբ, որի վրա կդրվի լիազորություն՝ բանակցելու երկու կողմերի հետ՝ հարցին քաղաքական ու անարյուն լուծում տալու նպատակով։ 4.Մենք համոզված ենք, որ այս ամենի պատճառը երկրում ստեղծված մթնոլորտն է, տարիների ընթացքում կուտակված և լուծում չստացող լրջագույն խնդիրները, քաղաքական մենաշնորհը։ Նեղ իշխանական խմբի ամենաթողության խաղի կանոնն է այն պարարտ միջավայրը, որի պայմաններում հնարավոր են դառնում ընդվզման նման ծայրահեղ դրսևորումները։ 5.ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը փաստում է, որ երկրում հասունացած է խորքային փոփոխությունների անհրաժեշտությունը։ Հայաստանի քաղաքացիներին, հասարակության տարբեր խմբերին պետք է օր առաջ վերադարձնել սեփական երկրում արժանապատիվ ապրելու իրավունքն ու հավատը։ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության մամուլի ծառայություն

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am