Թուրքիայի իշխանությունները ձերբակալվածների ցուցակը նախապես էին պատրաստել.Յոհանես Հան
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհանես Հանը հայտարարել է.«Թուրքիան չի պահպանում միջազգային իրավունքը՝ բռնաճնշումներ գործադրելով երկրում հեղաշրջման փորձից հետո, իսկ ձերբակալված մարդկանց ցուցակները նախապես են պատրաստված եղել: Դա այն է, ինչից մենք վախենում էինք: Ես և (ԵՄ դիվանագիտության ղեկավար) Ֆեդերիկա Մոգերինին հեղաշրջումից հետո հայտարարել ենք, որ ակնկալում ենք, որ այն, ինչ կհաջորդի այդ իրադարձություններին, կհամապատասխանի իրավունքի գերակայության միջազգային ստանդարտներին: Մենք տեսնում ենք, որ դրանք չեն պահպանվում»:
«Այն, որ ցուցակներն արդեն հասանելի էին իրադարձություններից հետո, ցույց է տալիս, որ դա պատրաստվել էր այդ պահն օգտագործելու համար», - ասել է եվրահանձնակատարը:
