Պուտինը Ասադին հրաժարական տալու առաջարկ է արե՞լ
Կրեմլը հերքել է «Financial Times»-ի այն հաղորդագրութունը, որի համաձայն՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին առաջարկել է հրաժարական տալ: Այս մասին գրում է Rns.online-ը: «Ո՛չ, լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,-ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Ավելի վաղ արևմտյան հետախուզական աղբյուրները հայտնել էին, թե ՌԴ նախագահը Ասադին առաջարկել է հրաժարական տալ, իսկ վերջինս խիստ մերժումով է պատասխանել:
