Մերկելի կոչը`Թուրքիային
TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի տարածքով անլեգալ ներգաղթի հոսքերը պետք է դադարեցվեն։ Այդ մասին Բեռլինում Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը. «Մենք չենք կարող թույլ տալ, որ Թուրքիայի ու Հունաստանի միջև գործեն փախստականների տեղափոխման անլեգալ ուղիներ»։ Մերկելի խոսքերով՝ Բեռլինն ու Անկարան պնդում են Սիրիայում իրավիճակի քաղաքական կարգավորումը. «Մենք հավատարիմ ենք Սիրիայի քաղաքական գործընթացին։ Գերմանիան ու Թուրքիան մտադիր են ավելի ինտենսիվացնել ահաբեկչության դեմ պայքարում գործադրվող ջանքերը»։
