«Փոլիսի ֆորում Արմենիա»-ն եւ «Հայկական Վերածնունդ»-ը մեղադրում են իշխանություններին

Արտերկրում գործող հայկական երկու կազմակերպություններ հանդես են եկել հայտարարություններով՝ ի աջակցություն զինյալ հարձակում իրականացրած ու պատանդներ պահող «Հիմնադիր խորհրդարանի» անդամների, եւ մեղադրելով Հայաստանի իշխանություններին: «Փոլիսի ֆորում Արմենիա»-ի (PFA) հայտարարությունը Երևան քաղաքի Էրեբունի շրջանի ոստիկանական ստորաբաժանումում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Սերժ Սարգսյանի և իր մերձավորների հանցավոր և արատավոր ռեժիմը սպառել է Հայաստանում խաղաղ և օրինական զարգացման գործընթացների բոլոր միջոցներն ու ուղիները: Տարիներ շարունակ՝ կեղծված ընտրությունների, բռնաճնշումների և բիրտ ուժի կիրառման միջոցով պահելով իշխանությունն իրենց ձեռքում, նրանք դիզել են ահռելի չափերի հասնող անձնական հարստություն: Մի խումբ քաղաքացիական առաջնորդների և նախկին ազատամարտիկների գործողությունները պարզապես այսպիսի քաղաքականության արդյունք են և տնտեսության քայքայման ու հետագա ռազմական պարտությունների կանխման այլընտրանքային ուղիների բացակայության դրսևորում: Ուստի, հաշվի առնելով վերոհիշյալը, մենք Երևանի Էրեբունի շրջանի Ոստիկանական բաժանմունքում հուլիսի 17-ի վաղ առավոտյան տեղի ունեցած իրադարձությունների ողջ պատասխանատվությունը դնում ենք ռեժիմի վրա և կոչ անում Հայաստանի քաղաքացիներին օգտվել իրենց սահմանադրական իրավունքից և պարտադրել երկրում կառավարման համակարգի փոփոխություն: «Հայկական Վերածնունդը» կոչ է անում բավարարել ապստամբների պահանջները «Հայկական Վերածնունդ» համասփյուռքյան կազմակերպությունը խիստ մտահոգված է ոստիկանության Էրեբունի բաժնում ստեղծված զինված հակամարտության կապակցությամբ: Ցավում ենք մարդկային զոհի և վիրավորների համար: Գտնում ենք, որ ստեղծված ծայրահեղ իրավիճակի պատասխանատվությունը ընկնում է ապօրինի իշխանությունների վրա, քանի որ նրանք հենց իրենք են բռնազավթել ժողովրդի իշխանությունը և հետևողականորեն վարել են ժողովրդին հարստահարելու քաղաքականություն՝ ազգաբնակչությանը հասցնելով այն աստիճանի, որ շատերը այլ ելք չեն տեսնում, քան զինված ապստամբություն: Առավել վտանգավոր է վերջին շրջանում Սերժ Սարգսյանի փակ դռների ետևում վարած պարտվողական արտաքին քաղաքականությունը, որտեղ քննարկվում են ազատագրված տարածքները հանձնելու հարցը, որն ուղեկցվում է այդ քաղաքականության դեմ արտահայտվողներին լռեցնելով և քաղաքական հալածանքներով: Բնական է, որ այս ազգակործան վարքագիծը չեր կարող անտարբեր թողնել ազգի ճակատագրով մտահոգված մարդկանց: Ապստամբության ղեկավարների թվում են ժողովրդի կողմից սիրված արցախյան ազատամարտի հերոսներ և մարդիկ, որոնք մինչ այս զբաղված են եղել հասարակական քաղաքական գործունեությամբ: Նրանք այլ ելք չգտնելով դիմել են այս ծայրահեղ քայլին: Սակայն իշխանությունները նրանց ներկայացնում եմ որպես մի խումբ մարդասպաններ, իրենց սովորության համաձայն խեղաթյուրելով իրականությունը և փորձում են ներկայացնել ապստամբությունը որպես հանցավոր հարձակում: Ակնհայտ է, որ սա բնական ժողովրդական պոռթկում է, որի միակ դրական հանգուցալուծումը ժողովրդի պահանջները բավարարելն է: Իշխանություններին կոչ ենք անում և պահանջում ենք դրսևորել զսպվածություն, զերծ մնալ բռնությունից, բավարարել ապստամբների օրինական պահանջները՝ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և ձեռնամուխ լինել արտահերթ ընտրությունների կազմակերպելուն: Հակառակ դեպքում ժողովրդական պոռթկումները շարունակվելու են և ավելի և ավելի մեծ թվով մարդիկ պետք է դիմեն զինված միջոցների՝ իշխանությունը ժողովրդին վերադարձնելու նպատակով: Հայաստանի ժողովրդին կոչ ենք անում չվախենալ ռեժիմի ճնշումներից, դուրս գալ փողոց և խաղաղ կամարտահայտության միջոցով սատարել ապստամբների օրինական պահանջները և հասնել խաղաղ հանգուցալուծման:

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am