Բելառուսի պարագայում բացակայում է ռազմական ուղիղ սպառնալիքը
BELTA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատել է երկրի խաղաղասիրական քաղաքականությունը, սակայն դրա հետ մեկտեղ հայտարարել է ազգային շահերի պաշտպանության հարցում նրա վճռականության մասին. «Մենք ողջ գիտակցությամբ կարող ենք հրապարակավ հաստատել մեր խաղաղասիրական քաղաքականությունն ու մյուս երկրների հանդեպ թշնամանքի բացակայությունը, և դրա հետ մեկտեղ հայտարարել մեր ազգային շահերի պաշտպանության հարցում վճռականության մասում, անհրաժեշտության դեպքում այդ թվում նաև պետության ռազմական ողջ հզորության կիրառմամբ»։ Լուկաշենկոն ընդգծել է, որ Բելառուսի պարագայում բացակայում է ռազմական ուղիղ սպառնալիքը. «Առաջին պլանում հայտնվել են այլ բնույթի մարտահրավերները։ Սակայն ինչպես ասում է ժողովրդական իմաստնությունը, վառոդը պետք է չոր պահել։ Այդ իմաստնությունը պահպանում է իր այժմեականությունը»։ Ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել էր, որ Բելառուսը համարում է աշխարհի ամենախաղաղասիրական երկիր։
