Իրավիճակը լարված է Գյումրիում

Գյումրիի «Ասպարեզ»  լրագրողների ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը Armtimes.com-ի հետ զրույցում պատմեց, թե ինչպես են այսօր բերման ենթարկել իրեն. «Ճանապարհին ինձ կանգնեցրել են, ասում են՝ հրավիրում ենք, ասում եմ չեմ ընդունում ձեր հրավերը, ինչ ուզում եք արեք, ասում եմ ծանուցագիր բերեք, ես կգամ կամ չեմ գա՝ բերման կենթարկեք: Ասում եմ տարեք Աշտարակի, Արագածոտնի ոստիկանություն, ինչի՞ պետք է Գյումրի գամ: Ինձ նույնիսկ թվաց, որ ինչ-որ բան են ուզում Գյումրիում խուզարկել,  ասեցի ավտոս նայեք, ասեցին չէ, խոսելու բան ունենք»,-ասաց նա: Բարսեղյանին տեղափոխել են Գյումրիի ոստիկանության մարզային վարչության պետի մոտ, որտեղ Բարսեղյանը պահանջել է բերման ենթարկելու արձանագրություն ներկայացնել. «Ճարը կտրած պատասխանեց՝ զենք-զինամթերքի տեղափոխման կասկածանքով ենք բերման ենթարկել,  փորձում էր համոզել, որ Երեւան չգնամ, ասեցի ես կորոշեմ իմ անելիքը, բայց այդ ընթացքում ընկերներիցս շատերին բերել էին բաժանմունքներ: Հարցեր էին տալիս, ասեցի՝ Սերժիկի մենթերի հարցերին չեմ պատասխանում, իրենք գրեցին, քանդակեցին պրծան ու ազատ արձակեցին ինձ»,-պատմեց Բարսեղյանը: Մեր հարցին՝ Գյումրիում որքա՞ն են բերման ենթարկվածները, Բարսեղյանը պատասխանեց, որ երկու բաժնում երկուական բերման ենթարկվածներ կան. «Մեծ մասին «հրավիրել» են իբր զրուցելու, մեկը Ժառանգության անդամ է եղել, մյուսը Հիմնադիր խորհրդարանի հետ է երեք ամսով համագործակցել, ընդ որում չորս տարի առաջ»: Ի դեպ, զրույցի պահին Լեւոն Բարսեղյանն ընկերների հետ Գյումրիի Կոմայրու ոստիկանական բաժանմունքի դիմաց էր՝ սպասելու ազատ արձակվածներին, սակայն  քաղաքացիները փակեցին ճանապարհը՝ պահանջելով բերման ենթարկվածներին ազատ արձակել: Մի քանի րոպե տեւողությամբ քաշքշուկ է սկսվել ոստիկանների ու ցուցարարների միջեւ: Այժմ կարծես թե հանգիստ է իրավիճակը, սակայն Բարսեղյանի խոսքով,  բերման ենթարկվածներին ազատ չարձակելու դեպքում չի բացառվում, որ իրավիճակը կրկին լարվի:

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am