Թևան Պողոսյանի կոչը

ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը ֆեսբուքում հանդես է եկել հայտարարությամբ. Ճգնաժամի պահին բանակցությունները դառնում են գործիք: Բայց այդ գործիքի մասին մոռանում են հաջորդ օրը: Սուր քննադատության ժամանակ բանակցությունների գնալը համարում են պարտվողական վարքագիծ, ու մեղադրում են բանակցողներին: Ցավոք մենք չկարողացանք ձևավորել բանակցային մշակույթ մեր հարցերը լուծելու համար, հատկապես ներքին: Էլ չեմ ասում բանակցություններով հասնել խնդիրների լուծումներին: Սա կարևոր ազդակ է, որ ունենք վստահության ճգնաժամ մեր երկրում: Ավելի՛ն, համոզված ենք, որ եթե նույնիսկ պայմանավորվենք ապա անպայամ “կգցեն”: Ցավոք այս իրավիճակն է բոլոր ոլորտներում` քաղաքականությունում, բիզնեսում, հանրային կյանքում, ընտանիքում:

Հայաստանում ցավոք իշխանությունները վաղուց են կորցրել իրականության զգացումը: Հատկապես ապրիլյան ռազմական գործողություններից հետո պետք է հարցերը այլ արագությամբ և այլ ոճով լուծվեին: Մեր բացերը լուսնից չեն առաջացել այլ իրական մարդկանց սխալ, կորումպացված ու անգրագետ քաղաքականությունից ու որոշումներից: Մենք պետք է տեսնեինք և՛ հրաժարականներ, և՛ ձերբակալություններ, և՛ գողոնի վերադարձ, և՛ նոր նվիրյալների նշանակումներ: Ցավոք անվստահության հաղթահարման փոխարեն տեսանք դրա խորացումը: Իսկ ինչ ունենք հիմա: Մարդիկ իրենց ընկալմամբ չտեսնելով այլ միջոց, դիմեցին զենքի ուժին: Ունենք մեկ զոհ, վիրավորներ: Երևանում: Խումբը լոկալիզացված է, բայց զինված: Եթե գրոհեն, էլի զոհեր կլինեն` հայը հային է կրակելու ու ներքին թշնամանքը խորանալու է: Գոնե հիմա գիտակցեք որ բանակցություններն են լուծումը: Միշտ կարելի է գտնել լուծում, չկա անելանելի իրավիճակ: Հասնենք լուծման բանակցություններով: Ցանկացած պարագայում, որոշ ժամանակ անց կլինի հանգուծալուծում: Թե ինչպիսի՝ չգիտեմ: Բայց հիմա առճակատման երկու կողմն էլ պետք է հասկանա, որ այդ լուծման հետ ապրելու ենք մենք բոլորս: Երկու կողմն էլ պետք է հասկանա՝ առնվազն առաջին անգամ պետք է բանակցելով գտնել լուծում: Իսկ պայնավորվածությունները պետք է հարգվեն մինչև վերջ: Եվ եկեք չփնտրենք լուծումներ միայան անձերի մեջ: Կան ավելի կարևոր հարցեր։ Վստահ եմ, շատերն ուրախ կլինեն, որ հենց իրենք փոխեցին Արցախյան բանակցային դիրքերը, որ հենց իրենք հասան կոռումպացվածների բանտում հայտնվելուն, համակարգային նոր փոփոխություններին: Այն ինչ եղել է, օրենքից դուրս է և պետք է լինեն օրենքի ուժով պատիժներ, բայց բանակցված լուծումները կարող են շատ ավելի կարևոր հարցերի լուծումներ բերել։ Հայաստանի ապագա զարգացման համար: Բանակցություններից մի վախեցեք:

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am