«Ազգային անվտանգություն»-ը հայտարարում է

Տեղեկանալով 17 հուլիսի 2016 թ. վաղ առավոտյան մի խումբ զինված անձանց կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրավելու փաստին, որի ընթացքում, ցավոք սրտի, կա մեկ զոհ (որի հարազատներին խոր վշտով ցավակցում ենք) և վիրավորներ (որոնց արագ ապաքինում ենք մաղթում) «ԱԱԿ»-ը հայտարարում է. - Հայաստանի Հանրապետությունում առկա են բազմաթիվ քաղաքական, տնտեսական, սոցիալական, ինչպես նաև մի շարք այլ խնդիրներ, որոնք օր առաջ արդարացի լուծում են պահանջում, - իշխանություններն անկարող են կամ չունեն համապատասխան կամք այդ խնդիրները լուծելու, ինչն առաջացրել է հասարակության լայն շերտերի արդարացի դժգոհությունը, - հասարակությունը չի ցուցաբերում ինքնակազմակերպման ու ինքնապաշտպանության սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված դրսևորումներ, - հասարակական ու քաղաքական կազմակերպությունները գործում են ինքնանպատակ և առավելագույնս հարմարվում են հնթացս իրավիճակներին, - նման պայմաններում հնարավոր են դառնում զարգացումներ, որոնք անկանխատեսելի են և կարող են կործանարար հետևանքներ ունենալ պետության ու ժողովրդի համար, Ի նկատի ունենալով ստեղծված իրավիճակը, «ԱԱԿ»-ը արձանագրում է, որ որևէ պարագայում անթույլատրելի և անհնարին է նման գործելավոճով հասնել հասարակական համերաշխության, իրավական ու սոցիալական հավասարության, ինչպես նաև հզոր ու զարգացող պետության կառուցման: Ուստի զինված խմբի անդամներին (որոնց հայրենասիրության մեջ բազմիցս ենք համոզվել) կոչ ենք անում վայրկյան առաջ հրաժարվել անկանխատեսելի հետևանքներով հղի գործողություններից՝ ՊՊԾ աշխատակիցներն իրենց երդմանը հավատարիմ իրականացնում են ծառայություն, և անթույլատրելի է նրանց նկատմամբ որևէ անօրինական գործողություն: Իշխանություններին, հատկապես ուժային կառույցներին հորդորում ենք գործել արհեստավարժ և ամեն ինչ անել իրավիճակը բանակցություններով հանգուցալուծելու համար: Հիշենք, որ երկու կողմում էլ հայրենասեր հայորդիներ են: «ԱԱԿ»-ը պատրաստ է անհրաժեշտության դեպքում իր հնարավորության սահմաններում թեկուզ փոքր-ինչ աջակցել իրավիճակը կարգավորելու խնդրում:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am