Ստամբուլում քննադատել են Թուրքիային
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը այսօր խիստ քննադատության է ենթարկել Թուրքիային, հայտնում է Yahoo News-ը: Նա Ստամբուլում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպմանը մասնավորապես ասել է, որ Թուրքիան չի կարողանում խոսքի ազատության ճիշտ օրինակ սահմանել: Բայդենն այս կերպ է արձագանքել Թուրքիայում այն գիտնականների ձերբակալությանը, որոնք իշխանություններից պահանջել էին չհալածել քրդերին: Աղբյուրը նկատում է, որ բացառիկ երևույթ է, երբ Վաշինգտոնը քննադատում է ՆԱՏՕ-ում իր գլխավոր դաշնակիցներից մեկին:
