Վլադիմիր Պուտինը 2017-ը հայտարարել է Էկոլոգիայի տարի Ռուսաստանում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել 2017-ին Ռուսաստանում էկոլոգիայի տարի անցկացնելու մասին: Gazeta.ru-ի հաղորդմամբ` հրամանագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում: Ինչպես ասվում է հրամանագրում` տվյալ միջոցառման նպատակն է «հանրության ուշադրության հրավիրումը Ռուսաստանի Դաշնության էկոլոգիական զարգացման, կենսաբանական զանազանության պահպանման և էկոլոգիական անվտանգության ապահովման հարցերի շուրջ»:
