Սերժ Սարգսյանը հող վերցնող ա, հող հանձնող չի, հող գրավող ա, հող տվող չի. Սեյրան Սարոյան

Hayeli.am-ն իր ընթերցողներին է ներկայացնում ղարաբաղա-ադրբեջանական պատերազմում իրենց անուրանալի ներդրումն ունեցած հայ պաշտոնյաների, գեներալների  ամենասուր հայտարարությունները՝ կապված հայկական հողերը թշնամուն զիջելու մասին տարբեր ժամանակներում արված հայտարարությունների հետ: Այս անգամ ներկայացնում ենք ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի հարցազրույցներից առանձին հատվածներ:   Անդրադառնալով ապրիլյան պատերազմի օրերին կորցրած 800 հեկտար տարածքին, գեներալը նշել է. «Ոչ մի նշանակություն էլ չունեին այդ հողերը, դուք էլ լավ գիտեք, որ չունեն: Սաղդ էլ էդ դիրքերում եղել եք, «պրոստը» ստից ինձ եք հարցնում, գիտեք, որ կարեւորություն չունեն: Դրա եղած ի՞նչ ա է, ավելի լավ բաներ կան վերցնելու, մենք դեռ լիքը լավ հողեր ունենք՝ Գանձակը, Շահումյան, մեր թառլան Գետաշենը, ու երբ ազգովի միասնական լինենք, կվերցնենք»: 28/05/2016 «Քաք ա կերել էդ ասողը, Սերժ Սարգսյանը հող վերցնող ա, հող հանձնող չի: Սերժ Սարգսյանը հող գրավող ա, հող տվող չի»: 28/05/2016 «Ոչ մի տարածք էլ չենք տա, ոչ մի բան: Մենք խնդիրը դրել ենք, երբ Ղարաբաղի անկախությունը կճանաչեն, երբ ամեն խնդիրը կլուծվի ու երբ կզգանք, որ զինվորական խնդիր չկա, երբ աշխարհը գառանտյա կկայնի, էն վախտ կնայենք: Բա ո՞վ ա դրանց բան տվողը, եթե չճանաչվի, բա տանք ընգնենք կրակ, գանք տո՞ւն, հետո՞ բա»: «Ուրեմն նայեք, Ալիևն էն ժամանակ իրա կայֆերով էր, իրա կազինոները, տաշի-տուշիները, ինքը խաբար չէր` իրա հերը ինչ կռվի մեջ ա, Ստամբուլից հազիվ հերը գնաց բռնեց-բերեց, կռիվը պրծավ, բայց նավթադոլարները տեսավ էդ մարդն, կատաղավ, ֆորմեք հագցրեց, սև գծեր քաշեց էդ զինվորների վրա, իմացավ սաղ Ռեմբո են դրանք: Իրա նպատակը ո՞րն էր, շատ սիրուն ձևով դաբրոները վերցին, փորձեցին մտնել: Ուրբաթ սկսեցին, որ ուրբաթ, շաբաթ, կիրակի ու երկուշաբթի իրա մտածելով սաղ վերցնեն, մի քանի ռայոն: Ինքը չմտածեց, որ իրա էդ քուռոները չեն կռվելու, շան ծեծ կերան»: 28/06/2016 «Շան ծեծ պիտի տանք, ի՜նչ պիտի անենք»: Ըստ նրա` նախահարձակ լինել պետք չէ. «Չէ, մենք տենց սխալ բան չենք անի: Եթե անենք, հետո դրա տակից դուրս չենք գա: Մենք գրագետ ժողովուրդ ենք, մենք խի՞ պտի հարձակվենք: Բայց եթե փորձեն շատ համը հանել՝ էլ տեղներս նստող չկա, կսկսենք մի քանի ռայոն էլ վերցնել, նորից կատվի նման կսկսեն նվնվալ»: Ս.Սարոյանը չբացառեց լայնածավալ պատերազմի հնարավորությունը. «Շատ հանրավոր ա, թուրքը մնում ա թուրք, ով հավատա՝ ուրեմն թուրքից բեթար ա»: 28/04/2016   «Մենք այսօր կանգնած ենք պատերազմի շեմին, ու եթե ուզում ենք, որ պատերազմ չլինի, պետք է պատրաստ լինենք դրան»: 21/01/2015    

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am