Ա․Տեր-Թադևոսյան․«Տարածքների ոչ մի զիջում»

Վերջին օրերին մամուլում հաճախակի են հանդիպում հրապարակումներ այն մասին, որ ղարաբաղյան հարցի լուծման համար պատրաստվում են փուլային տարբերակով հողերի հանձնում: Ձեզ ենք ներկայացնում հողեր հանձնելու վերաբերյալ Գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի ՝ Կոմանդոսի  կողմից տարբեր ժամանակներում արված հայտարարություններից առանձին հատվածներ. Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը այն համոզմունքին է, որ` տարածքների վերադարձի մասին  խոսք լինել անգամ չի կարող. «Եթե մենք Ադրբեջանին վերադարձնենք թեկուզ մեկ մետր ազատագրված տարածք,  կնշանակի մեր ձեռքով ինքնասպան լինել: Նույնիսկ չի կարելի տարածքներ փոխանակել: Եթե տարածքային զիջումների կամ փոխանակումների գնանք, թշնամին մեզ ավելի արագ կմոտենա և առանց մեկ վայրկյան մտածելու ուղղակի կխեղդի հայերին, ինչը եղել է պանթուրքիզմի գլխավոր նպատակներից մեկը: Տարածքների ոչ մի զիջում»: 13.04.2016 «Ոչ մի սանտիմետր հող չի կարելի հանձնել: խոսքը վեևրաբերում է մադրիդյան սկզբունքներին, որը մեզ բոլորվին ձեռնտու չէ: Որևէ տարածք հանձնելու դեպքում մենք պարզապես կօգնենք հակառակորդին մոտենալ ու արագ մեզ խեղդել: Սա պանթուրքիստական երազանքն է, որի մասին գիտենք բոլորս»: 08.04.2016 Այսպիսի մի հասկացություն կա՝ «կարմիր գիծ»: Այլ կերպ ասած՝ «անդառնալիության կետ»: Այն անցնելուց հետո կողմերի համար այլևս վերադարձ չկա: 16.05.2012 «Մենք դարեր շարունակ կորցրել ենք տարածքներ, հիմա, երբ ադրբեջացիները գոռգոռում են «20 տոկոս մեր հողերը գրավել են», թող մերոնք էլ հիշեն Շահումյանն ու Գետաշենը, Մարտունին, այնքան տարածքներ ունենք, որ այսօր նրանց է կերակրում, ինչու չենք խոսում այդ մասին: Եռաբլուրի այն մայրերը, որոնք որդի են տվել այդ հողերի համար, ոտքի կկանգնեն ու կբողոքեն, թույլ չենք տա ոչ մի թիզ հող վերադարձնել, մենք հող ունենք տուն բերելու, այն հողը որ դարեր շարունակ կերակրել է մեր թշնամուն: Դրա համար պետք է ուժեղ բանակ ունենանք, հայրենասիրությունը ուժեղացնենք, հայրենասիրության քաղցը վերացնենք» 28.01.2011 Ղարաբաղի ժողովուրդն արդեն վաղուց որոշել է այդ հարցը և ապրում է անկախ: Անդրադառնալով անցյալին` Վտանգավոր պահերին ադրբեջանական կողմը խուճապի է մատնվում և, ամեն ինչ թողնելով, փախուստի դիմում, ինչպես որ դա պատահեց Շուշիում: 2.11.2010 Ոչ ոք իրավունք չունի հող հանձնելու, այն հողը, որը ներծծված է հայրենանվեր զավակների արյամբ: Արցախցին վստահ է, որ թուրք-ադրբեջանցին տեսել է հայի կռիվը և երբեք ոչ մի պայմանով չի հանդգնի ոտնձգություն անել հայկական հողերի նկատմամբ: 10.11.2009  

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am