Ես որևէ մեկի շուրթերից նման բան չեմ լսել.Առաքել Մովսիսյանը՝տարածքների վերադարձի մասին

Ձեզ ենք ներկայացնում հողեր հանձնելու վերաբերյալ ԱԺ պաշտպանություն, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Առաքել Մովսիսյանի՝Շմայսի կողմից տարբեր ժամանակներում արված հայտարարություններից առանձին հատվածներ:Նշենք,որ նա մասնակցել է Ղարաբաղյան պատերազմին : «Ես որևէ մեկի շուրթերից նման բան չեմ լսել, անիմաստ հարցերի չեմ կարող պատասխանել»: Դիտարկմանը, թե փոխզիջումների մասին խոսում է նաև պաշտոնական Արցախը, ԱԺ պատգամավորը պատասխանել է. «Նորից եմ Ձեզ ասում, ես չեմ լսել նման բան, որ Ձեզ  պատասխանեմ: Դա շատ պատասխանատու հարց է, և ես չեմ կարող պատասխանել, որևէ մեկի շուրթերից չեմ լսել»:   Հարցին, թե այդուհանդերձ կոնկրետ ինքը համաձայն կլինե՞ր տարածքներ հանձնել՝ Առաքել Մովսիսյանը կրկնել է. «Այդ հարցին կպատասխանեմ այն ժամանակ, երբ կլսեմ Ձեր այդ ասածները որևէ մեկի շուրթերից»:   Հարցին, թե մինչ այս նա ասել է, թե մի թիզ հող չենք զիջի, արդյո՞ք այսօր իր տեսակետը փոխել է, պատասխանել է. «Ընդհանրապես չի կարելի տեսակետը փոխել, բայց Դուք իմ հետ այդ թեմայով խոսե՞լ եք: Ես կարող եմ հիշեցնել, որ ընդամենն ասել եմ, որ աչքերներդ կփակեք, կբացեք՝ էդ հողերը վերցրած կլինենք, այդքան բան եմ ասել»: Դիտարկմանը, թե այսինքն՝ այդ պատասխանից կարելի՞ է հասկանալ, որ դեռ մի բան էլ պետք է վերցնենք, Առաքել Մովսիսյանը պատասխանել է. «Նորից եմ Ձեզ ասում, որ չեմ ուզում նման հարցերն անիմաստ քննարկել: Ես Ձեզ իմ պատասխանն ասել եմ, աչքներդ կփակեք, կբացեք, էդ հողերը վերցրած կլինենք»: 2016-07-14 «Մենք ունենք կանոնավոր բանակ: Կամավորները գնացին օգուտ տալու համար: Ձեզ «աչոտ» չունեմ տալու»:«Մի քանի օր անց աչքերդ կբացես, կտեսնես, որ բոլոր տարածքները տեղում են»: 28.05.2016    

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am