Հեղաշրջման փորձն Էրդողանի բռնապետության հետևանքն է. Գարո Փայլան

Թուրքիայում հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի առնչությամբ «Արմենպրես»-ը ներկայացնում է բացառիկ հարցազրույց Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի հայազգի պատգամավոր Գարո Փայլանի հետ: - Պարոն Փայլան, երեկ պայթյունների հետևանքով լրջորեն տուժել է Թուրքիայի Մեջլիսի շենքը: Տեղեկություններ ունե՞ք արդյոք թե այդ պայթյունների հետևանքով պատգամավորներ, մասնավորապես հայ պատգամավորներից որևէ մեկը տուժել է, թե ոչ: - Ոչ մեզնից ոչ մեկ չի տուժել, մենք շենքում չէինք: Երեկ պատգամավորները Մեջլիսում չէին, սակայն տեղեկություններ կան, որ առաջին պայթյունից հետո որոշ պատգամավորներ գնացել էին, այնուամենայնիվ, հայ պատգամավորներից որևէ մեկն այնտեղ չէր: Վնասվել է շենքի տանիքը, սակայն որևէ պատգամավոր չի տուժել: - Կապ հաստատե՞լ եք հայ համայնքի հետ: Տեղեկություններ կա՞ն արդյոք` համայնքից տուժածներ կան, թե ոչ: Արդյոք համայնքային շենքերը վնասվել են, թե ոչ: - Ոչ, որևէ մեկը համայնքից չի տուժել, քանի որ իրադարձությունները տեղի չէին ունենում հայկական թաղամասերում: Ես նրանցից տեղյակ եմ, որևէ մեկը չի տուժել: - Անդրադառնանք հիմնական թեմային: Հեղաշրջման փորձի առնչությամբ մեղադրանքներ հնչեցվեցին գյուլենական շարժման ուղղությամբ: Ի՞նչ եք կարծում այս առնչությամբ: - Անշուշտ, գյուլենական շարժում նշանակալի է, սակայն այս հեղաշրջման փորձի մեջ ներգրավված էին հազարավոր զինվորներ, ուստի դա չէր կարող լինել միայն գյուլենական շարժումը: Սա հիմնականում զինվորականների նախաձեռնությունն էր: Իհարկե, կառավարությունը ցանկանում է այս հեղաշրջման փորձը որակել որպես գյուլենական, քանի որ դա նրանց հնարավորություն կտա ազատվելու բոլոր ընդդիմադիր զինվորականներից, դատավորներից և բոլոր նրանցից, ովքեր դեմ են Էրդողանին:  

- Մանրամասնեք մի փոքր, խնդրում եմ, Ձեր կուսակցության դիրքորոշումը տեղի ունեցած վերաբերյալ:
- Թուրքիան երբեք ժողովրդավարական չի եղել, ուղղակի մենք որոշ ժամանակ ունեինք խաղաղության գործընթացի, որի ընթացքում ժողովրդավարության որոշ դրսևորումներ եղան, սակայն, ցավոք, անցած տարվա հունիսի ընտրություններից հետո Էրդողանն իրականացրեց «պալատական հեղաշրջում»: Նախևառաջ նա ազատվեց խորհրդարանից, հիմա հենց նա է տալիս բոլոր հրահանգները խորհրդարանին: Չունենք անկախ դատական համակարգ ու օրենքի գերակայություն: Այս պայմաններում երկիրն ամբողջությամբ ղեկավարում է Էրդողանը և գործում է որպես բռնապետ: Ուստի այս պայմաններում, երբ չկան ժողովրդավարական գործընթացներ, երբ խորհրդարանն անտեսվում է, զինվորականներն ուժ են ձեռք բերում: Զինվորականները ազատ գործողություններ էին իրականացնում քրդական բնակավայրերում: Էրդողանը զինվորականներին անձեռնմխելիություն էր տվել` դրանք իրականացնելու համար: Այս ուղին բացելու պարագայում մի օր զինվորականները պետք է սպանեին քրդերին, իսկ մյուս օրը կարող էին ուղղել իրենց զենքերը քո դեմ: Հենց դա էլ տեղի ունեցավ երեկ: Զինվորականներն ուղղեցին իրենց զենքերը կառավարության դեմ: Միաժամանակ պետք է հասկանալ, որ հիմա Էրդողանն օգտագործելու է տեղի ունեցածը ընդդիմությունից ազատվելու համար: - Ձեր նկարագրածից կարող ենք նաև եզրակացնել, որ զինվորականների այն պնդումները, որ իրենք պատրաստվում են վերականգնել ժողովրդավարությունը հիմնավոր էին: Ի՞նչ եք կարծում այս առնչությամբ: - Հիմնականը խնդիրը հետևյալն է՝ եթե զինվորականները քո գործընկերներն են, նրանք ցանկացած օր կարող են այդ զենքերն ուղղել քո դեմ, քանի որ նրանց ձեռքում է ուժը: Իսկ մեր՝ քաղաքական գործիչների խնդիրը իշխանությունը ժողովրդավարական համակարգին փոխանցելն է, իսկ մենք այստեղ մեկ տարուց ավելի է, ինչ չունենք ժողովրդավարական համակարգ: Սակայն մի բան էլ պետք է ասեմ երեկվա հեղաշրջման փորձը բավականին սիրողական էր: Ուստի իմ մտահոգությունն այն է, որ հետախուզական ուժերը գիտեին այդ մասին և ճանապարհ բացեցին, որ դա տեղի ունենա և իրենք հնարավորություն ունենան աՍ ատվելու իրենց հակառակորդներից: Դա էլ հավելյալ հնարավորություն կտա առավել դյուրին կերպով գործողություններ ձեռնարկել գյուլենականների և Էրդողանին ընդդիմացողների դեմ: Սա իմ մտահոգություններից մեկն է:

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am