Ինչ վիճակում է Թուրքիայում հայ համայնքը. Բագրատ Էստուկյան

Ստամբուլի հայ համայնքում հուլիսի 15-ի երեկոյան ժամերից սկիզբ առած ռազմական հեղաշրջման փորձի հետևանքով տուժածներ չկան: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» հայկական պարբերականի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը: «Համայնքից որևէ մեկը չի տուժել: Տուժածներն ավելի շատ զինվորներ ու ոստիկաններ են և իշխող կուսակցության համակիր քաղաքացիներ»,- նշեց Էստուկյանը: Նրա ներկայացմամբ՝ հուլիսի 16-ի առավոտյան արդեն Ստամբուլում իրավիճակը մի փոքր հանդարտվել է: «Քաղաքի կյանքն ավելի բնականոնի է վերադառնում, բայց, անշուշտ, շատ ցնցող ապրումներ էին: Երեկ կեսգիշերից մինչև առավոտվա ժամերը բազմաթիվ ռմբակոծումներ եղան, ռազմական կործանիչ ինքնաթիռները բազմաթիվ թռիչքներ էին կատարում, ինչը ժողովրդին խուճապի էր մատնում»,- պատմեց Էստուկյանը: Նրա խոսքով՝ այսօր Ստամբուլում բազմաթիվ խանութներ չեն բացվել, սակայն երթևեկությունը համեմատաբար սկսել է կանոնավորվել՝ ավտոբուսները, նավերը, մետրոն սկսել են աշխխտել: Էստուկյանը նշեց նաև, որ Ստամբուլի հայկական կառույցները ևս չեն տուժել: «Ստամբուլում պայթյունները հիմնականում բանակի զորամասի կողմերում էին և ջրամբարի մոտ, բնակելի հատվածներում չէին: Անկարայում էլ բախումները հիմնականում գլխավոր շտաբի և խորհրդարանի մոտ էին»,- ասաց նա՝ հավելելով, որ Մեջլիսի շենքը լրջորեն տուժել է: «Անշուշտ ընդհանուր լարվածությունն ազդում է բոլորի վրա, այդ թվում և հայերի վրա»,- ամփոփեց Բագրատ Էստուկյանը:

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am