Ես ակտիվիստներից եմ վախեցել. Ավո Կարագուլյան

Այսօր  Հայելի  ակումբում  լրագրողների  հետ  հանդիպման  ժամանակ   Արամի  30  հասցեի  ետնամասում  կառուցապատվող  շինության  կառուցապատող  Ավո Կարագուլյանն, անդրադառնալով վերը նշված հասցեում գտնվող շինության ապամոնտաժմանն, ասաց, որ  այդ  տարածքի  նկատմամբ   ոչ  մի  ակնկալիք  կամ  շահ  չի  ունեցել: «Իմ  առջև  դրված էր, որ պետք է այս  բաժինը  առնեի, իրացնեի և  պետությանը  հանձնեի՝   ճանապարհի  համար:Քանդած  հատվածներից ես ակնկալիք  կամ շահ  չունեմ, դա  պետք  էր  ուղղակի  քաղաքային  ճանապարհի  համար: 2004թ.  նախկին  քաղաքապետ  Երվանդ  Զախարյանը  ներկայացրեց  այդ  ծրագիրը: Նրանք  նախապես  ունեին  այդ  ծրագիրը, ոչ  թե  վերջում  որոշվեց: Մեկն  ինձ  չասաց, որ  դա  հուշարձան է  և  չպետք  է քանդել»,-նշեց  կառուցապատողը: Նա մեկնաբանեց  նաև  այն  փաստը, թե  ինչու  շենքը   ապամոնտաժվեց  գիշերը. «Ես  ակտիվիստներից  եմ  վախեցել, դրա  համար  էլ  գիշերն  ենք    քանդել: Ես  արել  եմ, ստորագրել  եմ, ստացել  եմ  նախագիծը  և  պարտավորություն  ունեմ  պետության  առաջ, որ  իրագործեմ»,-անկեղծացավ  բանախոսը: Ասուլիսին  քննարկվեց  նաև  այն  հարցը, թե  արդյոք  Ավո Կարագուլյանի  և  Սերժ  Սարգսյանի  եղբոր՝  Լևոն  Սարգսյանի,  հետ  ունեն մտերիմ հարաբերություններ և միասին  համագործակցում են. «Լևոն  Սարգսյանը  հյուպատոս  էր  Հալեպում, ես  այստեղ  Մելիք  Գասպարյանի  հետ   խնդիր  ունեի  և  ես  իրեն  դիմեցի: Նա  աջակցեց  ինձ, որ  այստեղ իմ  դատավարությունը  լինի:Ես  ոչ  մի  բիզնես  և  ոչ  մի  գործունեություն  Լևոն  Սարգսյանի հետ    չունեմ»,-հայտնեց  կառուցապատողը: Ասուլիսին  ներկա  էր  նաև   շինության  նախագծի  հեղինակ, ճարտարապետ  Աշոտ  Ալեքսանյանը: Նրա կարծիքով`  Արամի  փողոցը  շատ  նեղ, առվակի   նման  փողոց  է  և   շատ  կարևոր  է  դրա  լայնացումը: «Այսօր  Արամի փողոցը շատ  նեղ  է  և  շատ  կարևոր  է  դրա  լայնացումը: Այն  պետք է լայնացնել  հրապարակի  տրանսպորտային  երակները  թեթևացնելու  համար: Արամի  փողոցին  կից  կա  մեկ մայթ, որը  հարակից  է  թանգարանի շենքին և  ունի  աստիճաններ: Մայթը հարմար չէ  փողոցի և  մարդկանց  շարժման  համար: Մայթը  լայնացնում  ենք, որ  բոլորը հանգիստ  օգտվեն: Աբովյան փողոցի  կողմից  շենքը   հետ  է  դրվում  շուրջ  7 մետր, մյուս  մայթը  ևս  հետ  է   տրվում  և  ստեղծվում  է  լայն  միջավայր  »,- նշեց  Ալեքսանյանը: Բանախոսը չի  ողջունում  պատմական  արժեքների  ոչնչացման  փաստը,   և  ընգծում է` այն  ինչ  ստեղծվել է  մեր  նախնիների  կողմից իր  համար  արժեք  է  համարվում: «Ցանկացած  քար, որ  դրվել  է  մեր  նախնիների  կողմից,  ինձ  համար  արժեք  է  համարվում»: Վերջում  Ավո Կարագուլյանը  հայտնեց, որ  այդ նախագծով  քանդվելու  են  նաև  Նալբանդյան, Արամի  և  Աբովյան  փողոցի  հարակից  տարածքները:   Լուսինե  Միքաելյան

դիտվել է 13 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am