Թուրքիա- ԱՄՆ անկայուն հարաբերությունների մեկնարկը. Wall Street Journal

Թուրքիայում հեղաշրջման փորձն, ամենայն հավանականությամբ, սկիզբ կդնի Թուրքիայի համար կարեւորագույն դաշնակցի՝ ԱՄՆ-ի հետ անկայուն հարաբերությունների երկարատեւ փուլի: Այս մասին գրում է Wall Street Journal-ը՝ անդրադառնալով նախօրեին Թուրքիայում ԶՈւ կողմից նախաձեռնած հեղաշրջման փորձին: «Թուրքիայում սպառնալիքի տակ է դնում նրանց առանցքային միջազգային նպատակը՝ ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը: Վաշինգթոնը երկու մռայլ հեռանկարի առջեւ է կանգնել. եթե հեղաշրջումը հաջողվի, կսկսվեն անկարգություններ, եթե ոչ, Էրդողանը կմնա իշխանության գլուխ, եւ դա ավելի կխորացնի նա պարանոիկ եւ բռնապետական հակումները»,- գրում է թերթը: Washington Post-ն իր հերթին Թուրքիայի համար ծանր ժամանակներ է կանխատեսում: «Էրդողանը վաղուց էր վախենում հեղաշրջումից, եւ ահա այն տեղի ունեցավ: Թուրքիայում հիմա, անկասկած, քաոս է: Հարցն այն է, թե ինչ կլինի հետո: Երկրում ժողովրդավարությունը ծանր փորձությունների միջով կանցնի, անկախ այն հանգամանքից, թե ով հաղթող դուրս կգա այս պայքարում»,- գրում է պարբերականը: Շվեյցարական Tages-Anzeiger պարբերականը գրում է, որ Էրդողանի ղեկավարած «Արդարություն եւ զարգացում» կուսակության՝ 2002-ին իշխանության գալուց ի վեր, Էրդողանն անում էր ամեն բան զինվորականների իշխանությունը թուլացնելու համար. «Երկար ժամանակ թվում էր, թե Էրդողանն հաղթել է զինվորականների դեմ իշխանության համար մղվող պայքարում, սակայն նախօրեին տեղի ուենցած դեպքերը ցույց տվեցին, որ Էրդողանը ճիշտ չէր գնահատել սեփական բանակի հնարավորությունները»: The Guardian-ը մտահոգություն է հայտնում, որ Թուրքիայում հեղաշրջման փորձը սպառնում է ապակայունացմամբ մի երկրի համար, որը Արեւմուտքի սերտ դաշնակիցն է, եւ որն ապրում է պատերազմի, ահաբեկչության եւ զանգվածային ներգաղթնի պայմաններում: Դա կարող է թուլացնել ԻՊ-ի դեմ պայքարը Բելգիայում, Ֆրանսիայում, Թուրքիայում եւ ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչությունների ֆոնին: Süddeutsche Zeitung գերմանական պարբերականը նշում է, որ հեղաշրջումը լայն աջակցություն չստացավ ժողովրդի եւ առաջին հերթին ընդդիմության կողմից: «Զինվորականների մի մասը հեղաշրջման միջոցով որոշեց տապալել Էրդողանին: Սակայն ընդդիմությունը ձեռնպահ մնաց դրան մասնակցելուց՝ հեղաշրջումը Էրդողանին տապալելու սխալ ճանապարհ համարելով: Վարչապետ Բինալի Յըլդըրըմը բացահայտ սպառնում է դատաստանով բոլոր նրանց, ովքեր կմասնակցեն այդ իրադարձություններին՝ ասելով, թե նրանք բարձրագույն պատիժն են կրելու: Դա մահվան դատավճռի նման է հնչում՝ դատարանով, թե առանց դրա: Ակնհայտ է մի բան, որ Թուրքիան երկար ժամանակով անարխիայի գիրկն է գլորվում»,- գրում է թերթը:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am