Ֆրանսիան` իսլամիստների «սրի» տակ

Սարսափելի ահաբեկչություն է տեղի ունեցել երեկ երեկոյան Ֆրանսիայի ծովափնյա Նիս քաղաքում` Միջերկրական ծովի առափնյա Պրոմենադ դեզ Անգլե բուլվարում, Բաստիլի գրավման օրվան նվիրված տոնակատարության հրավառությունից հետո։ Առնվազն 80 մարդ է զոհվել, 120 մարդ վիրավորվել է, երբ ծանրաքաշ, հեռահար բեռնատարը բարձր արագությամբ մխրճվել է Ֆրանսիայի ազգային տոնը նշելու համար հավաքված բազմության մեջ: Ֆրանսիայի իշխանությունները հաղորդում են, որ ոստիկանությունը կրակ է բացել և սպանել վարորդին, ով բեռնատարը ավելի քան 1,5 կիլոմետր վարել է մարդկային բազմության միջով: Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոսին հայտարարել է, որ բեռնատարի վարորդը նաև կրակ է բացել մարդկանց ուղղությամբ: Ավելի ուշ ոստիկանները բեռնատարի մեջ զենք և նռնակներ են հայտնաբերել: «Սա ամենասարսափելի ողբերգությունն է մեր քաղաքի պատմության ընթացքում», - Թվիթերում գրել է Նիսի քաղաքապետը: Ականատեսների համաձայն՝ բեռնատարն անդադար զիգզագաձև շարժումներով վրաերթի է ենթարկել մարդկանց 2 կմ շարունակ: Նա նաև կրակել է ամբոխի ուղղությամբ: Հարձակվողը չեզոքացվել է ոստիկանության ուժերի կողմից: Արյունալի իրադարձություններից ժամեր անց հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Ընդգծելով, որ տեղի ունեցածը «հարձակում է, որի ահաբեկչական բնույթը հնարավոր չէ հերքել», Օլանդը հայտարարել է, թե «ամբողջ Ֆրանսիան է իսլամիստական ահաբեկչության վտանգի տակ»: Նա ասել է, որ Ֆրանսիան, թեև սարսափած է տեղի ունեցածից, սակայն միշտ լինելու է ավելի ուժեղ, քան նրան խփել ցանկացողները»: Օլանդը հայտնել է, որ երկրում հայտարարված արտակարգ դրությունը, որի ժամկետը լրանալու էր հուլիսի 26-ին, կերկարաձգվի ևս երեք ամսով: «Մենք կուժեղացնենք մեր գործողությունները Սիրիայում և Իրաքում: Մենք կշարունակենք իրենց իսկ որջում հարվածել նրանց, ովքեր հարձակվում են մեզ վրա», - հայտարարել է Ֆրանսիայի նախագահը: Ֆրանսիայի դատախազությունը միջադեպի առնչությամբ գործ է հարուցել ահաբեկչության հատկանիշներով: Քաղաքային իշխանությունները Նիսի բնակիչներին կոչ են արել միառժամանակ մնալ տներում։ Բեռնատարի վարորդի ինքնությունն առայժմ չի պարզվել: Ահաբեկչական որևէ խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել հարձակման կապակցությամբ: Սա արդեն երրորդ ահաբեկչական հարձակումն է Ֆրանսիայում վերջին շուրջ մեկուկես տարվա ընթացքում: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Նիսում արյունալի հարձակման պատասխանատվությունը: Այդ մասին, վկայակոչելով ֆրանսիական ԶԼՄ-ներում չհաստատված տվյալները, իր պաշտոնական կայքում գրում է բրիտանական The Daily Mail-ը: «Ֆրանսիական ԶԼՄ-ներում չհաստատված տվյալներով՝ «Իսլամական պետությունը» ստանձնել է հարձակման պատասխանատվությունը»,- գրում է կայքը։ Կասկած չկա, որ հուլիսի 14-ի օրը ահաբեկիչները մտածված են ընտրել, այդ օրը ամբողջ Ֆրանսիան և աշխարհի բոլոր ֆրանսիական համայնքները նշում են Բաստիլի գրավման օրը: Իսլամիստները պատերազմ են հայտարարել ոչ միայն Ֆրանսիային, որն ակնհայտորեն դարձյալ սարսափելի ահաբեկչության է ենթարկվում, այլև ողջ Եվրոպան: Դեռ նոյեմբերին Փարիզում իրականացված ահաբեկչությունից հետո շատ ջրեր են հոսել, բայց ակնհայտ է, որ Ֆրանսիան, Եվրոպան, եթե կուզեք` աշխարհն այլևս անվտանգ չէ: Իսլամիստների դեմ իրականացվող պայքարը կարող է ձգվել այնքան,  և այդչափ էլ կարող է ձգվել նրանց վրեժը` քաղաքակիրթ աշխարհից: Աշխարհն անվտանգ չէ: Այս փաստը ակներև է, սակայն աշխարհն անվտանգ դարձնելու և իսլամիստներին ոչնչացնելու խնդիրը մնացել է օդում: Գերտերություններին չի հաջողվում դա իրագործել: Մետաքսյա Շալունց

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am