Միայն Դաշնակցությունն է իր սկզբունքները դավաճանում. Հրանուշ Խառատյան

«Սահմանադրությունը  դրել  է  այն  սկզբունքը, որ  երկիրն  առաջիկայում միակուսակցական  կառավարում պետք  է  ունենա:Եթե  կոալիցիաները  նախապես  կազմվեն ՝ հասկանալի է,  թե, որ  ուժերն  են  միակուսակցական  համակարգը  կառավարելու»,-այսօր   Հայելի  ակումբում  այս  մասին  ասաց  ազգագրագետ  Հրանուշ  Խառատյանը: Ազգագրագետը  գտնում  է, որ     նոր  սահմանադրությունը  հաստատում  է  այն  փաստը, որ    Հայաստանը  ամենածանր  կապիտալիզմի  ճանպարհն  է  ընտրել: «Դեռ  սահմանադրական  փոփոխությունից  առաջ Դաշնակցականները   համարյա  ուլտիմատիվ  պահանջներ  ունեին    ՀՀԿ-ից, սակայն  հիմա  այդ  մասին  չի  խոսվում:Քաղաքական  դաշինք  կազմելու  այսօրվա  այս  հայտարությունն,  իմ կարծիքով,  այս  պահին  մեզ  թույլ  է  տալիս  ասել, որ    Դաշնակցությունը  իր  սկզբունքներից  որևէ  մեկի  համար չի  աշխատում  և  միայն  նրանք  են, որ  այս  պահին  իրենց  սկզբունքներին  դավաճանում  են»,-հայտնեց  Հրանուշ  Խառատյանը: «Ինձ  համար  շատ  տարօրինակ  է, որ  այպես  կոչված  շարքային  դաշնակցականներից  որևէ մեկնաբանություն  այս  խնդրի  վերաբերյալ  չկա: Սփյուռքի  դաշնակցակններից  ևս  մեկնաբանություններ  չկան»,-նշեց նա: Ասուլիսին  ներկա  էր  նաև  ԱԺ   ՀՀԿ-ական  պատգամավոր  Լեռնիկ Ալեքսանյանը, ով  դրական  է  համարում, որ  կուսակցությունները միասին համագործակցում  են  և  ստեղծում  են  կոալիցիաներ: «ՀՀԿ-ի   դռները միշտ  էլ  բաց  են  եղել  բոլոր  կուսակցությունների  համար: ՀՀԿ-ն  պահապանողական  կուսակցություն  է, ազգային  արժեքներ  դավանող  և  այդ  առումով  Դաշնակցության  հետ  ունի  ընդհանրություններ: Ինչպես  կձևավորվի  այդ  համագործակցությունը՝  թերևս  ընթացքի  մեջ  է»,-հայտնեց  բանախոսը  և  ընդգծեց  այն  փաստը, որ  մի  հոգին  ոչինչ  չի կարող  անել, որպեսզի  քաղաքականության մեջ  փոփոխություններ  լինեն: «Մի  նախարարը, մի  մարզպետը  և  նույնիսկ  վարչապետը  տնտեսական  քաղաքականության  առումով չեն կարող  ինչ-որ բան փոխել:Այսօր  եթե կոալիցիա են  կազմում,  հատկապես  տնտեսական, ուրեմն   սկզբունքը   տնտեսական  քաղաքականության հետ  համաձայնության  հետ  լինելն  է: Մի   նախարարը  շղթայի  մի  օղակն  է, որը  ոչինիչ  քաղաքականության  մեջ  փոխել  չի  կարող»,-նշեց  պատգամավոր  Լեռնիկ  Ալեքսանյանը: «Մեզ  մոտ  լավագույն  ավանդույթ   է ձևավորվել,երբ -որ  կարևոր  փաստաթղթեր  են ընդունվում՝  ասում  ենք  եկեք  սրանք  ընդունենք,  հետո  դրա  վրա  կաշխատենք:Այսինքն  դրա  օրինակները  26  տարի  տեսնում  ենք:Այդպես  վարվեցին  դաշնակցականները  և  ինչի՞  հասավ  Դաշնակցությունը  դա  շատ  մեծ հարցական  է»,-այսպես  արտահայտվեց  նոր  ձևավորվող  կոալիցիայի  մասին  ՀԴԿ  նախագահ  Արամ  Սարգսյանը: «Եթե  օլիգարխները  նորից  գնան  Հանրապետականների  անունից, առնվազն  առաջին  տասնյակը  լինելու  են  օլիգարխները: Էլ  ու՞ր մնաց  համամասնականը»,-հարցադրում  արեց  ՀԴԿ  նախագահը: Արամ  Սարգսյանի  համար  զարմանալի  է  թե  ինչն  է  նրանց  համար  ազգային  արժեհամակարգը, երբ   լսում  են  Դավութօղլուի  հայտարարությունը  և  ոչ  մի  քայլ  չեն  ձեռնարկում: «Երբ  Դավութօղլուն  Բաքվում  ասում  է, որ  մենք  բոլոր  հնարավոր  միջոցներով  պետք  է  ազատագրենք  ԼՂՀ-ն, որովհետև  դրանք  մեզ  համար  սրբազան  հողեր  են,  այդ  ու՞ր  մնաց  ձեր  ազգային  գաղափարախոսությունը, որ  չեք  արձագանքում  դրան:Սա  արդեն  ջիհադի  հայտարարություն  է»,-հայտնեց  ՀԴԿ  նախագահ  Արամ  Սարգսյանը:   Լուսինե  Միքաելյան

դիտվել է 43 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am