Կրեմլը հերքում է
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին խնդրել է հեռանալ պաշտոնից՝ գրում է Financial Times-ը։ Այս տեղեկությունը հաստատել են արևմտյան հետախուզության երկու աղբյուրներ։ Հաղորդագրությունում ասվում էր, որ Կրեմլում կարծում են՝ Ասադի հեռանալու ժամանակը եկել է։ Թերթի տեղեկություններով՝ Սիրիայի առաջնորդը կտրականապես հրաժարվել է։ Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է ԶԼՄ-ների տարածած տեղեկությունները։
