Ուկրաինայում 72 մարդ է մահացել գրիպից
Ուկրաինայում հունվարի 21-ի դրությամբ գրիպից մահացել է 72 մարդ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի առողջապահության նախարարի տեղակալ Իգոր Պերեգինեցը: Նրա խոսքով՝ ներկայում գրիպի համաճարակային շեմը գերազանցվել է Դոնեցկի ու Ռիվնենսկի մարզերում, մոտենում է համաճարակային շեմին Վիննիցայի, Կիևի, Խերսոնի, Չերնիգովյան մարզերում ու Կիևում, հայտնում է korrespondent.net-ը:
