Րաֆֆի Հովհաննիսյանի որդու կինը՝ հաջողության մասին

Հայաստանում Շվեդիայի դեսպանությունը  հաջողության հասած կանանց հետ հարցազրույցների շարք է անցկացնում: Այս անգամ զրուցակիցը   «Կրթություն Հայաստան» կրթական հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն և հիմնադիր՝ Լարիսա Ռայանն է: Հարցազրույցը հրապարակված է դեպանության ֆեյսբուքյան էջում:    -Սահմանե՛ք հաջողությունը։ -Ինձ համար հաջողությունը նպատակներ և երազանքներ սահմանելն է, որոնք քեզ հարմարավետությանդ սահմաններից դուս են հանում, անգամ ինչ-որ կերպ վախեցնում։ Հաջողությունը վախերդ հաղթահարելու անտրտունջ աշխատանքն է։ Հաջողությունը անհարմար զգալու հետ հարմարվելն է, և դրանից ուժ քաղելն է։ Այն հավատքն է, որ կարող ես և կհասնես՝ ուր որ գնում ես։ Դրա մեծ մասը գործընթացին հավատալն է, ինչքան էլ որ դժվար լինի։ Այն նաև քո սրտին և ներքին ձայնին հավատալն է։ Եթե կարողանաս բալանս գտնել այն մարդու միջև, որը ցանկանում ես լինել և որը դու կաս, դա կլինի ամենամեծ հաջողությունը։ -Ո՞րն է Ձեր հաջողությունը: -Կարծում եմ՝ իմ ամենամեծ հաղթանակը գիտակցելն էր այն, որ իրական հաջողությունը հավասար է անընդհատ սովորելու ցանկությանը։ Շատերը ավարտում են իրենց պաշտոնական կրթությունը և կարծում, թե սովորելը այդքանով է ավարտվում, սակայն սովորելը դա կյանքի տևողությամբ գործընթաց է, որ տեղի է ունենում ամենուր՝ դպրոցում, աշխատավայրում, տանը։ Այն անվերջանալի ճանապարհորդություն է։ Հենց գիտակցես դրա ճշմարտությունը, սովորելդ կօգնի քեզ զարգանալ որպես անհատ։ Դա է իրական հաջողությունը։ -Ինչպե՞ս հասաք դրան: -Չեմ կարծում, որ հաջողության եմ հասել, բայց գիտեմ, որ դրա ճանապարհին եմ։ Միտքս բաց պահելով, փորձում եմ սովորել ինչ որ կարող եմ։ Սա օգնում է ինձ լայնացնել գիտելիքներիս ծավալը և ավելի լավացնել աշխատանքս, որտեղ ես հույս ունեմ՝ կկերտվի իմ ամենամեծ հաջողությունը։ Ես սովորելու ճանապարհին եմ, և միայն այստեղ լինելը նշանակում է, որ անընդհատ աշխատում եմ հաջողությանս հասնել։ -Ձեր խորհուրդը հայ կանանց։ -Եղեք հաստատակամ, խիզախ և ամուր։ Արդար եղեք ինքներդ ձեր և ձեր ներքին ձայի հետ։ Դուք արժանի եք ամեն ինչի, բոլոր հնարավորություններին, որ կստեղծվեն։ Օգտագործեք ձեր ձայնը, պահեք հավատամքներդ, ավելի հաճախ ասացեք՝ ոչ, կասկածի մի դրեք ձեր կարողությունները։ Ժամանակը Հայաստանում փոխվում է և մենք ենք այն սերունդը, որ փոխում է այն։ Սա մեծ պատասխանատվություն է. հավասարաչափ պետք է կրենք այս բեռը։ Սակայն հանձնվելը վերջին բանն է, որ կանենք։ Մենք արտոնված ենք խոսելու և աշխատելու ինքներս մեր համար։
 

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am