Փարիզի դատախազությունը հաղորդել է Նիսի հարձակման հետեւանքով 202 տուժածի մասին: Այս մասին գրում է Associated Press-ը:
Տուժածներից 52-ը ծայրահեղ ծանր վիճակում է, 25-ն էլ վերակենդանացման բաժանմունքում կենսապահովման սարքին:
Հուլիսի 14-ի երեկոյան Նիսի կենտրոնում Բաստիլի օրվա առիթով կազմակերպված հրավառության ժամանակ բեռնատարը մեծ արագությամբ մխրճվել էր մարդկանց ամբոխի մեջ: Դրանից հետո վարորդը շուրջ 2 կմ է անցել՝ ձգտելով մարդկանց շրջանում հնարավորինս շատ զոհերի հանգեցնել:
Ոստիկանությունը գնդակահարել է հանցագործին: Վերջին տվյալներով՝ հարձակման հետեւանքով 84 մարդ է զոհվել, այդ թվում՝ 10 երեխա: 48 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է: Զոհերի թվում Հայաստանի մեկ քաղաքացի կա:
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը