Պուտինը Ասադին խնդրել է հեռանալ. Financial Times
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խնդրել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հեռանալ իր իր պաշտոնից, գրում է Financial Times թերթը: Տվյալ տեղեկությունը հաստատել են արևմտյան հետախուզության երկու աղբյուրները: Հաղորդագրության մեջ ասվում է, որ Ասադին նման նուրբ հաղորդագրության փոխանցման առաքելությունը վստահվել է ՌԴ գլխավոր հետախուզական վարչության պետ Իգոր Սերգունին: Հաղորդագրության մեջ ասվում է, որ Կրեմլում կարծում են, թե եկել է Ասադի հեռանալու ժամանակը:
