«Սանկտ Պետերբուրգում «լղոզեց» Վիեննայում ձեռք բերված համաձայնությունը».Ռուբեն Մեհրաբյան

Պաշտոնական Փարիզը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն անցկացնելու նախաձեռնությամբ: Ամենայն հավանականությամբ՝ Սարգսյանի ու Ալիևի հաջորդ հանդիպման վայրը Փարիզը կլինի, որտեղ, թերևս, ԼՂ կարգավորման ուղղությամբ ավելի առարկայական քննարկում կծավալվի: Տարբեր կարծիքներ են հչում՝ Սարգսյան-Ալիև հաջորդ հանդիպման շուրջ, բայց, այնուամենայնիվ, հայկական կողմի նկատմամբ որոշակի ճնշումների առկայությունն այլևս անհերքելի է: Թեմայի շուրջ Hayeli.am-ը զրուցեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ: «Այս պահին բանակցային գործընթացում ակտիվություն եմ նկատում, միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ հայկական կողմի վրա ճնշումներ կան Ռուսաստանի կողմից, իսկ Թուրքիան փորձում է միջամտել բանակցային գործընթացներին»,-նշեց քաղաքագետը՝ հավելելով,որ Վիեննայում տեղի ունեցած նախագահների հանդիպման ժամանակ հայկական կողմը կարևոր ձեռքբերումներ էր ունեցել: «Վիեննայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ  հայկական կողմը հասել էր բավականին կարևոր պայմանավորվածություների,սակայն այն չպաշտպանեց: Սանկտ Պետերբուրգում « լղոզեց» այդ պայմանավորվածությունները: Առաջիկա հանդիպման ճակատագիրը կորոշվի հայկական կողմի ակտիվությամբ,եթե մեր թույլտվությամբ Ռուսաստանը և Ադրբեջանը կարողանան իրենց խաղն առաջ տանեն, այդ ժամանակ ոչինչ էլ չի ստացվի»,-նշեց պարոն Մեհրաբյանը՝ հիշեցնելով,որ մենք ունենք համապատասխան փաստարկներ,որոնց միջոցով փորձում ենք հակադարձել և որոշակի դրական արդյունքներ արձանագրել: Անդրադառնալով վերջին օրերին մամուլում հաճախակի հանդիպող այն հրապարակումներին, որ ղարաբաղյան հարցի լուծման համար պատրաստվում են փուլային տարբերակով հողերի հանձնել, քաղաքագետը հետևյալ կերպ արձագանքեց. «Պետք է կոնֆլիկտի պատճառը վերանա.Ղարաբաղը չի ցանկանում Ադրբեջանի մաս կազմել և հարկավոր է թշնամուն հիշեցնել, որ քառօրյա պատերազմը ընթացել է,որ Արցախն իր դիրքորոշումը ևս մեկ անգամ հաստատի: Եթե մեր տարրական պահանջը չկատարվի,ապա դա հավասարազոր է հայոց ցեղասպանության՝ ԼՂ տարածքում:Թո´ղ ականջներին օղ անեն՝ հայ ժողովուրդը թույլ չի տա՝ տարածք զիջեն»,-ընդգծեց պարոն Մեհրաբյանը:

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am