Պայթյուն Դիարբեքիրի վարժարանում, կան տուժածներ
Թուրքիայի Դիարբեքիր նահանգի վարժարաններից մեկում պայթյուն է որոտացել, հայտնում է Hurriyet թերթը: Պայթյունի հետևանքով տուժել է 3 ուսանող, ովքեր հոսպիտալացվել են: Պայթյունի պատճառը եղել է ինքնաշեն պայթուցիկ սարքը, գրում է պարբերականը:
