Նիսում բնակվող հայազգի ականատեսը մանրամասներ է պատմել ահաբեկչությունից

Նիսում երեկ գիշերը տեղի ունեցած դաժան ահաբեկչության հետեւանքով տուժածների շրջանում կան հայեր՝ ՀՀ 2 քաղաքացիներ: Մեդիամաքսին Նիսում բնակվող, ականատես Վահիկ Սահակյանը մանարամասներ է պատմել դեպքի մասին։ «Հայտնի է, որ մեկ երիտասարդ տղամարդ է զոհվել, ով եղել է հենց դեպքի վայրում: Ինձ փոխանցել են, որ նա մարմնով փակել է իր ընտանիքի անդամներին, երբ ահաբեկիչը կրակ է բացել մարդկանց վրա: Մյուս հավանական տուժածը Արեւիկ անունով երիտասարդ կին է՝ նա աշխատում էր իմ տանը: Ծանոթներս ինձ հայտնում են, որ նա եւս եղել է հրավառության վայրում»,- հայտնել է Վահիկ Սահակյանը: Վահիկ Սահակյանը ինը տարի ապրում է Նիսում: Մոտ մեկ ամիս առաջ նա Նիսի Commander Raffali փողոցի վրա ռեստորան է բացել: Այն 50-70 մետր հեռավորության վրա է գտնվում երեկ Նիսում տեղի ունեցած ահաբեկչության վայրից: «Այն, ինչ տեղի ունեցավ երեկ, սարսափելի էր: Երբեւէ նման բան չէի տեսել: Ռեստորանում բազմաթիվ հաճախորդներ ունեինք, Ֆրանսիայի ազգային տոնն էին նշում: Նրանցից ոմանք ցանկացան գնալ հրավառությունը տեսնելու եւ ետ վերադառնալ՝ սուրճ խմելու: Փողոցը, որտեղ բազմաթիվ փոքրիկ բացօթյա ռեստորաններ կան, դեպքի վայրի հարեւանությամբ է գտնվում: Երբ հաճախորդներս գնացին հրավառությունը տեսնելու, 15 րոպե անց այդ նեղ փողոցով մի քանի հարյուր մարդ գլխապատառ սկսեց վազել: Մարդիկ վազում էին սեղանների, աթոռների վրայով: Ով ինչպես կարողանում, փախչում էր՝ որքան հնարավոր է ավելի հեռու»,- պատմել է Վահիկ Սահակյանը: Նա այդ պահին մնացել է իր ռեստորանում եւ մի քանի մարդկանց ապաստան տվել ներսում: «Մի քանի րոպե մարդիկ շարունակում էին վազել փողոցներով՝ բղավելով, թե կրակում են: Ես կրակոցի ձայներ չեմ լսել, հետո տեսանյութ տեսանք համացանցում, եւ հասկացանք, թե ինչ էր կատարվել: Երկու ժամ փակված մնացինք ռեստորանում: Հաճախորդներից ոմանք ուշագնաց եղան, մեկին ստիպված տեղափոխեցինք հիվանդանոց»,- պատմել է հայազգի ականատեսը:

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Միկա Բադալյանին կալանավորելու որոշում է կայացվել Հրազդան գետը ափերից դուրս է եկել Ո՞ւր են կորել թիվ 11 ընտրատեղամասի անվավեր քվեաթերթիկները Հորմուզի նեղուցում միջադեպը կարող է նոր լարվածություն առաջացնել․ Ոսկանյան Խաչի 5րդ օրը հիշեցին ինչ որ «օրենք»․ Սիրուշո 2-ամյա աղջնակին «թունավորում» ախտորոշմամբ հոսպիտալացրել են Արցախի հարցը փակված չէ և չի կարող փակված համարվել. հայտարարություն Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր քննվել են հայ գերիների բողոքները նրանց նկատմամբ կայացրած վճիռների վերաբերյալ Ադրբեջանի քաղաքացիներին խորհուրդ է տրվում արտերկիր մեկնելուց առաջ գնահատել անվտանգության իրավիճակը Վարչական դատարանն արգելեց ՀՀ ՊՆ-ին վտարել արցախցի զինծառայողներին իրենց բնակարաններից․ փաստաբան Միջուկային էներգիայի հարցում Թուրքիան նոր փուլ է մտնում 20-ամյա պայմանագրի հիման վրա կներկրվի 500 մլն մ³ գազ. Կոբախիձե 1/15 ընտրատեղամասում վերահաշվարկի արդյունքում 19 քվեաթերթիկներից 7-ը ճանաչվել է վավեր Ինչո՞ւ են պահանջում «Պռեգոմեշի» ցուցափեղկից հեռացնել խաչը 23/17 տեղամասում «Ուժեղ Հայաստան»-ը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10․ Մամիկոն Ասլանյան Քրեական հետապնդում են հարուցել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ Առաջիկա ժամերին Վանաձորում սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ «ՎԱԶ-2107»-ը Ծաղկաձորում բախվել է կայանված «Toyota Land Cruiser»-ին. «07»-ի վարորդը մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են Արթուր Օսիպյանը հացադուլի 22-րդ օրը հրաժարվում է բժշկական զննությունից․ «Հետք» Հիմարությու՛ն է մանդատները չվերցնելը․ Անժելա Թովմասյան (video) ԳՇ պետը ճիշտ չի ասում. Զինծառայողները Սոթքում էլ են ժամը 20։00-ին քվեարկության գնացել (video) 3 պատճառ՝ ինչու պետք է չհրաժարվել մանդատներից... (video) Ասեմ՝ ինչու են հենց Զվարթնոցում նկարել Ծառուկյանի դեմ այս խայտառակ ապօրինությունը․ Սուրեն Սուրենյանց (video) Կատաստրոֆիկ է․ Ռուսաստանը հենց չճանաչի ՀՀ ընտրության արդյունքները, ուրեմն․․․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am