Թունիսում պարետային ժամ են մտցրել
Թունիսի իշխանությունները որոշում են կայացրել երկրի ամբողջ տարածքում պարետային ժամ մտցնել: Այս մասին ուրբաթ հայտնել է Reuters գործակալությունը՝ հայտնում է ՏԱՍՍ-ը: Նման որոշում է կայացվել տնտեսական բարդ իրավիճակի՝ մասնավորապես բարձր գործազրկության պատճառով երկրում շարունակվող բողոքների ու անկարգությունների կապակցությամբ: Պարետային ժամը գործելու է ուրբաթ օրվանից սկսված՝ երեկոյան ժամը ութից մինչեւ առավոտյան ժամը հինգը:
