ՆԱՏՕ-ի որոշումը հիմնված կլինի Վրաստանի գործողությունների վրա. Կվիրիկաշվիլի
Georgia Online-ի փոխանցմամբ՝ բաց դռների քաղաքականությունը, որի մասին ՆԱՏՕ-ն հայտարարեց 2015 թվականի դեկտեմբերին անցկլացված նախարարական հանդիպման ժամանակ, հատուկ նշանակություն ունի Վրաստանի համար։ Այդ մասին նշված է Ատլանտյան խորհրդի կայքում հրապարակված՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու հարցազրույցում: «Այսօր Վրաստանի ու ՆԱՏՕ-ի համագործակցությունն ուժեղ է, ինչպես երբեք: Մենք համոզված ենք, որ ՆԱՏՕ-ի որոշումը հենված կլինի Վրաստանի գործողությունների վրա։ Ինտեգրման ճանապարհին Վրաստանի առաջընթացը երկիրը մոտեցնում է վերջնական նպատակին՝ դաշինքին անդամակցելուն։ Եվրոպական ու եվրաատլանտյան ինտեգրումը վրաց ժողովրդի ամուր ընտրությունն է»,- ասել է նա։
