Ինտենսիվ բանակցություններ ՀՀ-ԵՄ հարցով

«ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը Հայաստան-Եվրամիություն շրջանակային համագործակցության փաստաթղթի շուրջ բանակցությունները  ինտենսիվ են: ԵՄ հետ ավելի է աշխուժացել քաղաքական երկխոսությունը, տեղի են ունենում բարձրաստիճան փոխայցելություններ, բարձր մակարդակի քաղաքական շփումներ, հանդիպումներ են եղել ԵՄ արտաքին քաղաքական հարցերով հանձնակատարի, ԵԽ նախագահի և այլոց հետ, որոնք առիթներ էին ամենաբարձր մակարդակով վերհանելու մեր համագործակցությանն առնչվող խնդիրները: ԵՄ հետ առանձնակիորեն քննարկվել են արևելյան գործընկերության վերանայված քաղաքականության ընթացքը: Հայկական կողմը ողջունել է, որ վերանայման գործընթացին ներգրավվել են նաև քաղաքացիական հասարակությանը»,- «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությամբ հրավիրված «Քաղաքացիական հասարակության դիտարկումները ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ» հանրային քննարկման ժամանակ  ասաց ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը: Փոխնախարարի խոսքով՝ ընդհանրության հիմքում՝ տարբերություններով հանդերձ, պետք է լինի ընդհանուր արժեքների զարգացումը: Նազարյանը արձանագրեց, որ 2015թ.-ին Ռիգային արևելյան գործընկերության երկրների չորրորդ գագաթաժողովին հաստատվեց մոտեցումը՝ որպես ԵՄ և մեր երկրների հարաբերությունների հետագա զարգացման ուղենիշ, վերահաստատվեցին ԵՄ-ՀՀ ապագա շրջանակային համաձայնագրի շուրջ ընդհանուր ըմբռնումը, ուղենիշները: «Ռիգայից հետո էլ Հայաստանը հետամուտ է եղել դրույթների կատարմանը, դրանց անշեղ իրականացմանը:2015թ.-ի դեկտեմբերին Բրյուսելում ազդարարվեց նոր համապարփակ իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների մեկնարկը: Արդեն կայացել են քաղաքական, ոլորտային, առևտրային հարցերի շուրջ բանակցային մի քանի փուլեր, որոնք ես կբնութագրեի արդյունավետ, գործընթացը դինամիկ: Մեր նպատակն է բանակցությունների արդյունքում ձևավորել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները կարգավորող իրավական հիմք, որը կարտացոլի ԵՄ հետ նախորդ քննարկումների բովանդակությունը, այսօրվա մեր հարաբերությունների էությունը, խորությունը: Ակնկալում ենք տեսանելի ապագայում ավարտին հասցնել այս կարևորագույն գործընթացը»,- շեշտեց Կարեն Նազարյանը: Փոխնախարարը նշեց, որ կարևոր էր ընտրական նոր օրենսգրքում ընդդիմության ու իշխանության միջև կնքված համաձայնագիրը՝ փոփոխությունների կատարման վերաբերյալ, կառավարության հետ աշխատանքը, շարունակական աջակցությունը, օժանդակությունը՝ Հայաստանում մի շարք բարեփոխումներ կատարելու համար, քաղաքացիական հասարակության հետ աշխատանքի համար:

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Միկա Բադալյանին կալանավորելու որոշում է կայացվել Հրազդան գետը ափերից դուրս է եկել Ո՞ւր են կորել թիվ 11 ընտրատեղամասի անվավեր քվեաթերթիկները Հորմուզի նեղուցում միջադեպը կարող է նոր լարվածություն առաջացնել․ Ոսկանյան Խաչի 5րդ օրը հիշեցին ինչ որ «օրենք»․ Սիրուշո 2-ամյա աղջնակին «թունավորում» ախտորոշմամբ հոսպիտալացրել են Արցախի հարցը փակված չէ և չի կարող փակված համարվել. հայտարարություն Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր քննվել են հայ գերիների բողոքները նրանց նկատմամբ կայացրած վճիռների վերաբերյալ Ադրբեջանի քաղաքացիներին խորհուրդ է տրվում արտերկիր մեկնելուց առաջ գնահատել անվտանգության իրավիճակը Վարչական դատարանն արգելեց ՀՀ ՊՆ-ին վտարել արցախցի զինծառայողներին իրենց բնակարաններից․ փաստաբան Միջուկային էներգիայի հարցում Թուրքիան նոր փուլ է մտնում 20-ամյա պայմանագրի հիման վրա կներկրվի 500 մլն մ³ գազ. Կոբախիձե 1/15 ընտրատեղամասում վերահաշվարկի արդյունքում 19 քվեաթերթիկներից 7-ը ճանաչվել է վավեր Ինչո՞ւ են պահանջում «Պռեգոմեշի» ցուցափեղկից հեռացնել խաչը 23/17 տեղամասում «Ուժեղ Հայաստան»-ը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10․ Մամիկոն Ասլանյան Քրեական հետապնդում են հարուցել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ Առաջիկա ժամերին Վանաձորում սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ «ՎԱԶ-2107»-ը Ծաղկաձորում բախվել է կայանված «Toyota Land Cruiser»-ին. «07»-ի վարորդը մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են Արթուր Օսիպյանը հացադուլի 22-րդ օրը հրաժարվում է բժշկական զննությունից․ «Հետք» Հիմարությու՛ն է մանդատները չվերցնելը․ Անժելա Թովմասյան (video) ԳՇ պետը ճիշտ չի ասում. Զինծառայողները Սոթքում էլ են ժամը 20։00-ին քվեարկության գնացել (video) 3 պատճառ՝ ինչու պետք է չհրաժարվել մանդատներից... (video) Ասեմ՝ ինչու են հենց Զվարթնոցում նկարել Ծառուկյանի դեմ այս խայտառակ ապօրինությունը․ Սուրեն Սուրենյանց (video) Կատաստրոֆիկ է․ Ռուսաստանը հենց չճանաչի ՀՀ ընտրության արդյունքները, ուրեմն․․․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am