Ռուսաստանում ճգնաժամի գագաթնակետը դեռևս առջևում է. Կուդրին
ՌԴ Ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը Դավոսում ընթացող համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանում ճգնաժամի գագաթնակետը դեռևս առջևում է: «2016-ը ռիսկային տարի է: Ոʹչ նախագահի օգնականները, ոʹչ ես չէինք ենթադրում, որ նավթի գների նման մեծ անկում կգրանցվի: Դա նոր երևույթ էր, այդ իսկ պատճառով էլ ճգնաժամի գագաթնակետը դեռևս առջևում է: Դա կնվազեցնի նաև պահանջարկը, որը կարող էր առաջ մղող դեր ունենալ: Այս ամենը վկայությունն է այն բանի, որ տարին բարդ է լինելու»,- ասել է Կուդրինը:
