Սկզբում մորն է սպանել, հետո մեծ աղջկան. Ակապովը ամբողջ օրը «խմած-ուռած է եղել»

Ջավախքի Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում սեփական տան մեջ դաժանաբար սպանված Քաչոտյանների ընտանիքի 4 անդամների սպանության գործով 70-ից ավելի փորձաքննություններ են նշանակվել: Այս մասին երեկ մեր հարցին ի պատասխան ասաց Վրաստանի պատագամավոր Հենզել Մկոյանը: Հիշեցնենք, որ ընտանիքի անդամները՝ 37 ամյա Օֆելյան նրա երեխաները՝ 16-ամյա Արմինեին, 18-ամյա Ասյային եւ 5-ամյա Սերգեյը  սպանվել են հուլիսի 9-ին: Սպանության մեջ մեղադրվում է նույն գյուղի բնակիչ ազգությամբ հայ 23-ամյա Նոդար Ակոպովը: «Ես երեկ երկու ժամ գյուղում էի: Այնտեղի բնակիչները ինձ տարբեր հարցեր էին տալիս: Ասում էին, որ երեքից ավել մարդիկ են եղել, մի հոգին այսքան բան չէր կարող անել: Մեկն ասում է, որ այդ անասունը երեխուն խեղդել է, մյուսն ասում է՝ բռնաբարել է, հետո է սպանել: Հիմա 70-ից ավել փորձաքննություններ է նշանակվել, Վրաստանի ամենալուրջ քննիչները քննություն են տանում: Գործը գտնվում է դատախազի հսկողության տակ: Փորձաքննության արդյունքները հայտնի լինելուն պես մեզ համար ամեն ինչ արդեն պարզ կլինի եւ բոլոր հարցերի պատասխանները կլինի: Ես համոզված եմ, որ իրականությունը մենք բոլոր շուտով կիմանանք»,-մանրամասնեց Մկոյանը: Նա տեղեկացրեց, որ Նոդար Ակոպովին մեղադրանք է առաջադրվել մեկից ավելի անձանց սպանության համար: Նա ինքնախոստովանական ցուցմունք է տվել: «Ընտանիքի հայրը շատ վատ է, խոսել եմ իր հետ, մարդու վիճակը պատկերացնելու չէ, երկու բառից հետո սկսում է արտասվել»,-տեղեկացրեց պատագամավորը: Ընտանիքի հոր՝ Վաղինակ Քաչոտյանի ցանկությամբ Քաչոտյաններին հուղարկավորել են Վաչիանի գերեզմանատանը: Նշենք, որ 23-ամյա մեղադրյալն ու սպանվածները հարեւաններ են եղել: Գյուղացիները լրագրողներին պատմել են, որ Նադոր Ակապովը ամբողջ օրը «խմած-ուռած է եղել»: Սույն գործը Վրաստանի իրավապահները քննում են՝ նկատի ունենալով սպանության հատկապես երեք վարկածներ՝ գողությունը, բռնաբարությունը եւ վրեժխնդրությունը: Նադոր Ակոպովը իրավապահներին պատմել, է  թե ինչպես է սպանել ընտանիքի անդամներին: Նրա մասնակցությամբ քննչական փորձարարություն է կատարվել, որի ժամանակ նա քննիչներին պատմել է, որ սկզբում մորն է սպանել, հետո մեծ աղջկան: Սպանությունից հետո հանել է բնակարանի մահճակալներից մեկի ներքնակի բուրդն ու այրել այն, ապա բաց թողել բնական գազը, բնակարանից վերցրել երկու հեռախոս ու հեռացել: Մյուս երկու երեխաները ծխից են մահացել, խեղդվել են:

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am