Մերկելը Ղրղզստանում է
Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնական այցով ժամանել է Ղրղզստան: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ասվում է Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: ««Մանաս» միջազգային օդանավակայանում կայացել է Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաևի և Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի հանդիպման պաշտոնական արարողությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ: Հաղորդվում է, որ պաշտոնական այցի ընթացքում կկայանան Աթամբաևի և Մերկելի բանակցությունները: Առաջնորդները կքննարկեն Ղրղզստանի և Գերմանիայի միջև համագործակցության հետագա խորացման հեռանկարները, ինչպես նաև կարծիքներ կփոխանակեն միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջ: Նշվում է նաև, որ բանակցությունների ավարտին Ղրղզստանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:
