La Tribune. Էրդողանը Գերմանիայից առաջ Ֆրանսիային էլ էր սպառնում

Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի պատճառով Թուրքիան միայն Գերմանիային չէ, որ սպառնում է: 2001-ի հունվարին Անկարան ավելի շատ էր սպառնում Ֆրանսիային, փակեց Renault-ի գործարանը եւ հազար թուրք գործազուրկ դարձավ, գրում է ֆրանսիական  La Tribune թերթը: Մեկից մի քիչ ավելի ամսվա ընթացքում միակ պատժամիջոցը դարձել է թուրքական   Kanal D-ի որոշումը (որը վերահսկվում է իշխանությունների կողմից) դադարեցնել համագործակցությունը գերմանական ZDF-ի հետ: «Այդ սպառնալիքները Էրդողանի ոճում են: Դրանք ուղղված են նրա իսկ ընտրազանգվածին», - նշում է Լիլի համալսարանի տնտեսագետ Դենիզ Ակագյուլը: Այդ սպառնալիքները զուտ խորհրդանշական են եւ ոչ մի կերպ չեն ազդում թուրք-գերմանական տնտեսական հարաբերությունների վրա, հավելել է նա:  «Չի կարելի նմանություն չնկատել 2001 թվականի հունվարի հետ, երբ Ֆրանսիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Այն ժամանակ Թուրքիայի հակազդեցությունն անհամեմատ ավելի ուժեղ էր, սպառնում էին բոյկոտել ֆրանսիական արտադրանքը», - վերհիշում է Ակագյուլը: Բացի այդ, հանրային ցույցեր տեղի ունեցան: Բայց այն ժամանակ տնտեսական իրողություններն ավելի կարեւոր եղան: Թուրքերի վրա այս բոյկոտն իրենից թանկ արժեցավ:  Oyak-Renault-ի արտադրությունը դադարեցնելու որոշումը փողոցում թողեց հազարավոր գործազուրկների ոչ միայն Բուրսայի Renault գործարանում, այլեւ Թուրքիայում սարքավորումների գործարանում: Թուրքիայի համար հեշտ չի լինի դժվարահաճություն դրսեւորել Գերմանիայի նման գործընկերոջ նկատմամբ, որը գնում է թուրքական ամբողջ արտահանման 10 տոկոսը: 2015-ին այդ ծավալն աճել է 8,4 տոկոսով եւ կազմել է 14,4 մլրդ եվրո, Գերմանիայի ԱԳՆ-ի տվյալներով: 2014-ի արդյունքում Գերմանիան Թուրքիայի տնտեսությունում երկրորդ խոշոր ներդրողն է դարձել (բոլոր ներդրումների 10,7 տոկոսը) Նիդերլանդներից հետո  (17,6%): Գերմանիայի համար եւս անցանկալի է փչացնել հարաբերությունները Թուրքիայի հետ: Գերմանիայի վիճակագրության դաշնային բյուրոյի տվյալներով, Թուրքիան 2015-ին Գերմանիայից արտահանման խոշորագույն շուկաների թվում 14-րդն է   (բացարձակ արտահայտությամբ` 22,4 մլրդ եվրո, կամ էլ` 16 տոկոսով ավելի, քան 2014 թվականին): Ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը Մերկելին անհարմար վիճակի մեջ է դրել: Նա եւ իր արտգործնախարար Զիգմար Գաբրիելը չեն մասնակցել քվեարկությանը:  Բայց դրանից մի քանի օր առաջ` մայիսի 31-ին Մերկելը հավանություն է տվել տեքստին: «Նա աջակցել է նախաձեռնությանը, բայց ցանկանում է նուրբ խաղ վարել: Եթե նա դարձյալ ցանկանա Էրդողանի հետ քննարկել փախստականների հարցը, կկարողանա ասել, որ ինքն անձամբ չի քվեարկել, իսկ Գերմանիայում կան բաներ, որոնք իրենից կախված չեն», - նշում է Բայրամ Բալչին` փարիզյան Ceri-Sciences-Po հետազոտական կենտրոնի վերլուծաբանը: «Այդպես  նա նրբորեն ակնարկում է, որ Գերմանիայում ժողովրդավարություն կա», - հավելել է Բալչին:  

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Թրամփը դժգոհ է պատերազմն ավարտելու վերաբերյալ Իրանի վերջին առաջարկից. Reuters Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ. եղանակի տեսություն Աջակցում ենք Իրանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը․ ՌԴ ՊՆ նախարար Եթե ընտրություններ են՝ Նիկոլի հանցագործություններից չպիտի՞ խոսենք, անարդարությունն ու անարդարադատությունը պիտի մոռանա՞նք. Կարեն Վրթանեսյան Ինձ ճանաչողներից շատերը հաճախ էին հարցնում՝ «ո՞նց ես ապրելու առանց Արցախի…»․ Հասրաթյան Արցախցին նույն հայն է, ուղղակի քեզանից ու քո թիմից գենետիկորեն ավելի բարձր. Աշոտ Երկաթ Իրանը Հորմուզի նեղուցով անցնելու նոր կարգի մասին օրենք է պատրաստում Հայ ժողովու՛րդ, դուք հասկանու՞մ եք՝ ուր է ձեզ տանում այսօրվա իշխանությունը (video) Թրամփը դժգոհ է Իրանի ծրագրից Չգիտեն ինչպես լուծել տնային կալանքի տակ գտնվողների քվեարկության հարցը. «Հրապարակ» Քաջարան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը․ զոհ և տուժածներ կան Ամենատուժածներն են․ ի՞նչ է առաջարկում Ռոբերտ Քոչարյանը մեր գյուղացիներին (video) Կանդազը արցախցիների համար հեղինակություն է․ «Հրապարակ» 1,5 млн человек стали жертвами злой турецкой воли,этому нет никакого оправдания. Горбенко (video) Երևան-Մեղրի ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան «Նիկոլի իշխանության հետևից ավելի են ցցվում թուրքական ականջները» (video) Չինչինի դպրոցը կմիացնեն Նավուրի դպրոցին. «Հրապարակ» Զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց տվյալները կմեկտեղվեն շտեմարանում. նախագիծ. «Փաստ» Երբ «քաղաքացու օրը» կապ չունի քաղաքացու հետ. «Փաստ» Գլխավոր հարվածային թիրախը՝ ազգային ու հոգևոր բոլոր արժեքները. «Փաստ» Հայկական հոգևոր և մշակութային ժառանգությունը ահաբեկիչների թիրախում է Ցեղասպանությունից ի վեր Աջակցում ենք Իրանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը․ ՌԴ ՊՆ նախարար Ի՞նչ են անում ադրբեջանական իշխանություններին հաղթած հերոսներին իշխանությունները՝ ձերբակալում են Գազամատակարարման դադարեցում՝ Երևանի վարչական շրջաններում Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am