Իրագործելի է
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Ռուսաստանի վրայից պատժամիջոցների հանումն իրագործելի է։ Այս մասին փոխանցում է Bloomberg գործակալությունը։ «Այս շաբաթվա սկզբին այստեղ՝ Դավոսում, փոխնախագահ Բայդենը և ես հանդիպել ենք Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյի հետ՝ օգնելու երաշխավորել Մինսկի համաձայնագրերի լիարժեք կատարում։ Եվ ես վստահ եմ, որ շնորհիվ երկու կողմերի ջանքերի ու խնդրի լուծման օրինական փորձերի՝ առաջիկա ամիսներին հնարավոր է Մինսկի համաձայնագրի կատարումն ու այն պահին մոտենալը, երբ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները կհանվեն»,- ասել է Քերին։
