Օդանավն արտակարգ վայրէջք է կատարել
Շվեդիայի հարավային Գետեբորգ քաղաքի մոտ գտնվող «Լանդվետեր» օդանավակայանը դադարեցրել է ավիահաղորդակցությունը ինքնաթիռում ռումբի սպառնալիքի պատճառով արտակարգ վայրէջքից հետո։ Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները: Հաղորդվում է, որ Scandinavian airlines (SAS) ավիաընկերության օդանավը Լոնդոնից ուղևորվում էր Ստոկհոլմ։ Արտակարգ վայրջքի մասին որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ հաղորդագրություն է ստացվել օդանավի սրահում հնարավոր ռումբի մասին։ Օդանավում եղել է 70 ուղևոր։ հանգամանքները պարզվում են:
